Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) առաջին մասով առաջադրված մեղադրանքը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի ընդունում:
«Ես գողություն չեմ արել, չեմ օժանդակել գողության, փող չեմ լվացել»,- Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական նիստին հարցաքննության ժամանակ ասաց Սամվել Բաբայանը:
Նա նշեց, որ գումարն իրեն պարտք են եղել Մոսկվայից՝ Վասիլին:
«35 հազար դոլարի չափ պարտք էր: Մի մասն ուղարկել էր: Մնացել էր 5 հազար դոլարը: Վասիլին ասել էր, որ կարող է ուղարկել գումարը, բայց կրասկոտ է: Դրա համար ասել եմ նմուշ ուղարկի, ստուգեմ՝ փող է, թե ոչ: Ուղարկում է, ստուգել են չենջում, ասել են փող է: Մի մարդ պետք է բերեր այդ գումարը Մոսկվայից, սակայն չի ստացվում: Դրանից հետո զանգել եմ Կարեն Քոչարյանին, հարցրել՝ կա ծանոթ մարդ, որ կարող է բերի: Ճշտել է, ասել է կա: Բերել ու այստեղ ձերբակալվել է»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ մեկին չի դիմել, որ փոխեն այդ գումարը, փոխանակեն:
«Ութ ամիս հետո բերել, այս գործին կապել ու շոու սարքել, որ հանցագործներ են, հրթիռ է, փող է, մի քիչ ամոթ է», - նշեց Սամվել Բաբայանը:
Նա վերջում ասաց, որ գումարն իրենն է, չի հրաժարվում, բերել են իրեն՝ պարտքի դիմաց. «Խնդրում եմ՝ մատնանշել, մեկնաբանել, ցույց տալ, թե որ կետն եմ խախտել՝ փո՞ղ եմ լվացել, ո՞վ է տուժել իմ փող լվանալուց, ո՞ւմ հետ եմ լվացել, որտե՞ղ: Չկա: Շրջանառությունից հանած գումար ընդհանրապես գոյություն չունի: Չկա որևէ փաստաթուղթ»:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքն է՝ դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02