Եռօրյա այցով Հայաստանում է Բոսնիա և Հերցեգովինայի մարդու իրավունքների երեք օմբուդսմանների գլխավորած պատվիրակությունը։ Նրանք եկել են ծանոթանալու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի մեթոդներին ու սկզբունքներին, որը Եվրոպայի խորհուրդը ճանաչում է լավագույններից մեկը: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ հավելելով. «Այցի առաջին օրը բոսնիացի գործընկերները ծանոթացել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառուցվածքին, լիազորություններին, քաղաքացիների հետ տարվող աշխատանքներին, այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և հարգել անմեղ զոհերի հիշատակը։ Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում են կատարել հուշամատյանում։
Առաջիկա օրերին Բոսնիա և Հերցեգովինայի երեք օմբուդսմանների գլխավորած պատվիրակությունը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ կայցելի ազատությունից զրկման վայրեր, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներ և ձերբակալված անձանց պահելու վայրեր՝ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների իրականացմանը ծանոթանալու նպատակով:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների: Այդ նպատակով ամիսներ առաջ Հայաստան էին այցելել Մարոկկոյի Թագավորության մարդու իրավունքների ազգային կենտրոնի աշխատակիցները, ապա՝ Թունիսի Հանրապետության խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի ներկայացուցիչները»:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56