Այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաձնացված վարույթներից երրորդի քննությունը: Նախագահող դատավորն է Մեսրոպ Մակյանը, ամբաստանյալները՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործը քննվում է 3 տարբեր վարույթներում տարբեր դատավորների նախագահությամբ՝ Մեսրոպ Մակյան, Արթուր Օհանյան, Արտուշ Գաբրիելյան:
Մինչև հայտարարվում էր, թե փաստաբաններից, ամբաստանյալներից ովքեր են ներկա նիստին, դատավորը նկատողություն արեց ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանին: Նա հարցրեց անունը, ապա ասաց. «Եկեք զուգահեռ չխոսենք հա, եթե որևէ բան ձեզ պետք է, ասեք ինձ, ես կանեմ»:
«Քեզի ասեմ՝ ջուր բեր»,- նշեց Ս. Նազարյանը:
«Քեզ չէ՝ ձեզ»,- արձագանքեց դատավոր Մակերյանը:
«Մի բուռ ազգ ենք, ինչ տարբերություն»,- պատասխանեց Ս. Նազարյանը:
Այնուհետև դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալներից մի քանիսի պաշտպանները ներկա չեն նիստին, և, հաշվի առնելով այդ փաստը, 30 րոպե ընդմիջում հայտարարեց, մինչև տեսնեն՝ ներկայանում են փաստաբանները, թե ոչ:



11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02