Հայաստանի ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծառայության հարցով դիմել է զինկոմին:
Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.
«Քանի որ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բացատրությունները, թե ինչու ինքը ժամանակին չի ծառայել ՀՀ Զինված ուժերում՝ բավարար չեն, այսօր պատգամավորական հարցմամբ դիմել եմ ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին, խնդրելով օրենքով սահմանված կարգով ինձ տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել ՊՆ գործող նախարարին 1993-2000 թվականներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու համար»:
Ավելի վաղ, ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրել էր, թե ինչպես է ինքը ծառայել բանակում: Ես անձամբ այդ պարտքը կատարել եմ՝ որպես սպա, որովհետեւ այդ պահին ունեցել եմ 3 բարձրագույն կրթություն եւ թեեւ ունեցել եմ հնարավորություն այդ կրթությունով աշխատեմ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, որոնք այդ ժամանակ տալիս էին զինվորական ծառայությունից տարկետում մեր օրենսդրությամբ, ընտրել եմ տարբերակը ծառայելու զինված ուժերում որպես սպա»:
Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել էր. «Վիգենի կենսագրության մեջ արված էն գրառումը, որ 2000-ի սկզբին ծառայության է անցել բանակում, անպատշաճ վարքագիծ է, որովհետև նա Սերժ Սարգսյանի կաբինետում է ծառայել»:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03