Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ իրականացրած հսկողական միջոցառումների շրջանակում Երևանում հայտնաբերել է անօրինական գործունեության մի շարք դեպքեր:
ՊԵԿ-ից մանրամասնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Նուբարաշեն փողոցում հայտնաբերվել է առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման կոշիկի արտադրամաս: Մոտ 80 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, մեքենաներ, հումք, ինչպես նաև պատրաստի արտադրանք:
Օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ բացի արտադրամասի սեփականատիրոջից, աշխատում էին ևս երկու չգրանցված վարձու աշխատող: Նախնական տվյալներով ապօրինի գործունեության ընթացքում իրացվել է ավելի քան 2 մլն 400 հազար դրամ ընդհանուր արժեքով կոշկեղեն: Փաստի առթիվ առաջադրվել է տուգանք՝ 1 միլիոն 222 հազար դրամի չափով: Ինչպես նաև չձևակերպված երկու վարձու աշխատողի համար վճարման է առաջադրվել 120 հազար դրամի եկամտային հարկ: Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել է նաև անօրինական գործող փայտամշակման արտադրամաս: Երկու դեպքով էլ հաշվարկվում է պետության պատճառված վնասի չափը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. մոտ 20մ² տարածքում առանց համապատասխան պետական գրանցման մատուցվել է վարսավիրական ծառայություն: Պարզվել է նաև, որ բացի վարսավիրանոցի սեփականատիրոջից, աշխատում է ևս մեկ հոգի: Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն և առաջադրվել է վարչական տուգանք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02