Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսին ամփոփելով խաղողի մթերման տարին՝ ասաց, որ անցյալ տարվա համեմատ այս տարի ընդհանուր առմամբ 40-45% պակաս բերք են ստացել:
«Մեր հաշվարկներով այս տարի ունեցել ենք 60 000 - 65 000 տոննա խաղող, ընդհանուր մթերված տեխնիկական սորտի, որը վերամշակվում է կոնյակի ու գինու համար»,- ասաց նա:
ՀԿ նախագահը նշեց, թե այդքանով հանդերձ խաղողագործն «աբսուրդ» իրավիճակում է հայտնվել, ապա բացատրեց թե ինչու:
«Խաղողի բերքը պակաս լինելով, խաղողի գինը այս տարի 130 դրամ է եղել, շատ գործարաններում այս տարի գինը տատանվեց և 130-ից իջավ 110-ի սահմաններում մեկ կիլոգրամը: Եթե խաղող էր պետք ու խաղողն էլ քիչ էր։ Փոխանակ գինը բարձրանա՝ իջավ, այստեղից էլ պարզ է, որ այստեղ կա՝ չասենք մենաշնորհ, բայց համախմբված ուժ, որոնք իրենց կամքը թելադրելով, խաղողը գին են որոշում ու գնում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ցածր գնի պատճառով խաղողագործը չի կարողանում տնտեսությունը զարգացնել։
Հայաստանի խաղողագործների միության նախագահը նշեց, թե այս տարի խաղողի մթերման խնդիր չի առաջացել, և դրանից պարզ երևում է նախորդ տարվա իմիտացիան, թե իրենց խաղող պետք չէ և 7 տարի կարող են չմթերել:
«Ասում էին, թե սեզոնին, որ յոթ տարի խաղող չընդունեն, եղած պաշարները բավարար են, դա այդպես չէ, միշտ էլ պահանջ կա: Պարզ երևաց, որ խաղող գնելու ցանկություն ունեն, բայց գինը չի բարձրանում, այստեղից հետևությունը թողնում ենք ձեզ»,- ասաց նա, չնայած հավելեց, թե դրա հետ մեկտեղ շարժ է նկատվում, որ վերամշակվող ձեռնարկություններն այլընտրանք չունեն, և գիտեն, որ Հայաստանում խաղողը պետք է արտադրեն հայկական սորտերից արտադրած հումքի արդյունքում:
Միության նախագահը նշեց, որ մեկ այլ հարց էլ է առաջացել: «Կառավարության նոր ծրագրով սուբսիդավորվեցին վերամշակող այն ձեռնարկությունները, որ խաղող պետք է գնեն, դեպքեր եղան, որ խաղողը մինչև հոկտեմբերի սկիզբ համարյա վերջացել էր՝ չհաշված գինու սորտերը և կարելի է ասել մթերումը ավարտված էր, բայց սուբսիդավորված գումարը չեն կարողանում տրամադրել խաղողագործին: Գուցե առաջին տարին էր, հապշտապ կազմակերպվեց, բայց այդ ամենը կարելի է չէ՞ նախապես կազմակերպել, որ խաղողագործը չգա մտահոգվի այդ հարցերի շուրջ»,-ասաց նա:
Անդրադառնալով ռուսական շուկայի կոնյակի և գինու պահանջների խստացմանը, միության նախագահը նշեց, թե դրանից խաղողագործներն օգտվում են: «Որովհետև խստացումների հետ վերջապես կեղծը, որ շուկայում տարածված է, աստիճանանբար շուկայից դուրս կգա և խաղողագործությունն իսկապես կսկսի թափ առնել»,-ասաց նա:
tert.am
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03