Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործից անջատված երրորդ վարույթով գործը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Գործով անցնում է 10 ամբաստանյալ՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը:
Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվող տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքը վերացնելու վերաբերյալ:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ արգելքի վերացումը կարող է խոչընդոտ հանդիսանալ, կարող է հոգեբանական ճնշում գործադրել և այլն:
Տեղից Սմբատ Բարսեղյանն ասաց.«Իսկ քեզ ով ասաց, որ տեղից չեմ կարող հոգեբանական ճնշում գործադրել»:
Դատավորն ասաց տեղից չխոսել, լսեց դատախազի առարկությունն ու բավարարեց միջնորդությունը՝ վերացնելով արգելքը.«Դատարանը քննելով միջնորդությունը որոշում է կայացնում բավարարել այն և Վարազդատ, Վարդան, Լուսինե, Վահան, Ազգանուշ և Հովհաննես Բարսեղյանների տեսակցության և հեռախոսազանգերի արգելքը վերացնել»:
Մեսրոպ Մակյանը սակայն նշեց, որ այսուհետ կքննարկվի նաև տեսակցության արգելքի վերացման ողջամտության սահմանը.«Անձանց շրջանակը պետք է ողջամիտ լինի»:
Նշենք, որ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գունդը զավթելու, զենք, զինամթերք պահելու և այլ գործողություններ կատարելու, պատանդ վերցնելու, ինչպես նաև ոստիկանության երկու ծառայողների սպանության համար:
Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 104-րդ հոդվածի 2_րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 11-րդ կետերի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
Նախկինում դատված չէ:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02