ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանի մահվան իրական հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել հարևանին:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
2017 թվականի հուլիսի 12-ին ահազանգ էր ստացվել Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանի ինքնասպանություն գործելու մասին. նույն օրը՝ ժամը 17։05-ի սահմաններում, կինը նրա դին հայտնաբերել էր իրենց տան նկուղի առաստաղին ամրացված մետաղյա կեռից կախված։
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։ Ստացված թիվ 035 եզրակացությամբ հերքվել էր ինքնասպանության վարկածը։ Ըստ փորձագետների՝ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, պարանոցի օրգանների սեղմման արդյունքում, իսկ պարանոցի վերին երրորդականի մագաղաթանման ճմլման ակոսն առաջացել է օղի ներգործությամբ և ունի հետմահու ծագում, այսինքն՝ Վ. Սարգսյանի մահը հետևանք է նրա նկատմամբ կիրառված բռնության:
Մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը Վ. Սարգսյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարևանի հետ, որի ժամանակ էլ խեղդամահ է արվել։
Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հուլիսի 12-ի վաղ առավոտյան՝ ժամը 06:47-ից 9:30-ն ընկած ժամանակահատվածում, կենցաղային հարցերի շուրջ հարևանները վիճաբանել են տուժողի տան բակում, որի ընթացքում հարևանը քաշքշել ու հարվածել է նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո, օղի միջոցով խեղդելու եղանակով սպանել: Այնուհետև՝ սպանությունը քողարկելու նպատակով ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Վ. Սարգսյանի դիակը տեղափոխել է վերջինիս տան նկուղ, որտեղ մեկ այլ օղով կախել է նկուղի առաստաղին ամրացված մետաղյա կեռից՝ ինքնասպանության նմանակում ստեղծելու համար:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02