«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ես հիշում եմ, թե ինչպես էին նշում բոլշևիկյան հեղաշրջման 50-ամյակը։ Այն ժամանակ հեղաշրջումը կոչվում էր Հոկտեմբերյան Մեծ Սոցիալիստական Հեղափոխություն՝ բոլոր բառերը մեծատառերով։ Տարեց մարդիկ՝ խոհանոցային անեկդոտների հերոսները, կանգնած էին «սրբազան դիակի» դամբարանի տանիքին և ողջունում էին «երջանիկ» ժողովրդական զանգվածներին, հաղորդավարի առույգ ձայնը «զեկուցում էր» նվաճումների մասին, օրինակ՝ քանի անգամ ավելի շատ չուգուն է արտադրվել 1913 թվականի համեմատությամբ։ 1967 թվականին ամեն ինչ արդեն բավականին զվարճալի էր, զավեշտական էր, կասեի անգամ կրկեսային։ Որովհետև 50 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնապես արտասանած ոչ մի բառի։ Համենայնդեպս՝ Հայաստանում։
100 տարի առաջ ամեն ինչ լուրջ էր և արյունով հղի՝ նաև այն պատճառով, որ հավատացողներ կային։ Մարդկանց աչքերը վառվում էին, բայց ոչ թե ինչ-որ բան ստեղծելու, կառուցելու, արարելու ցանկությամբ, այլ քանդելու ոչնչացնելու, վրեժ լուծելու կրքով՝ նախևառաջ հարուստներից, կրթված մարդկանցի, արիստոկրատներից։ Նրանք, ովքեր զանգվածների ամենաստորին բնազդները շահագործելով, մարդկանց դրդում էին ջարդելու և վառելու, նույնպես մեծ մասամբ, հավատում էին, թե լավ բան են անում, նպաստում են առաջընթացին, ողջ մարդկության ազատությանն ու երջանկությանը։ Դե իսկ նման վեհ նպատակի համար մի քանի հազար կամ մի քանի տասնյակ հազար թշնամի գնդակահարելը, իհարկե, «հեղափոխական անհրաժեշտություն» էր՝ առաջընթացի ճանապարհին կանգնողների հետ էլ ինչպե՞ս վարվես։ «Անիծյալ» ցարիզմից ու բուրժուազիայից ազատվելու այլ ճանապարհ չկա»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23