Պավլիկ Մանուկյանը վտանգի դեմ նա կանգնած է մերկ սրտով ու մերկ սրով: Այս մասին ասված է Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա Ծռեր» խմբավորման շնորհավորական ուղերձում՝ ուղղված «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին: Այսօր վերջինիս ծննդյան տարեդարձն է:
Շնորհավորանքում ասվում է.
«Սասնա Ծուռ Պավել Մանուկյանի (Ապարանցի Պավլիկ) տարեդարձն է:
Պավլիկը սերնդե-սերունդ վերածնվող նվիրյալ մարտիկն է։ Նա՝ հավերժական ֆիդային, էպոսային Սասնա Ծուռ տեսակը, միշտ կա ու կլինի։
Պավլիկի հայրենապաշտ հոգին ապրում է Հայրենիքի ցավով ու երազանքով, իսկ արծվենի հայացքը մշտարթուն հսկում է վտանգին։
Վտանգը չի կարող թաքնվել նրանից, չի կարող խաբել կամ շրջանցել նրան։ Որովհետև վտանգի դեմ նա կանգնած է մերկ սրտով ու մերկ սրով։
Երբ վտանգը սպառնալիք է դառնում, նա առաջին շարքում է և Հայրենիքի զոհասեղանին է դնում ամեն ինչ։ Անմնացորդ։ Հանուն Արցախի և պետականության՝ 1988-94թթ.՝ իր երիտասարդ կյանքը, իսկ 2016թ. հուլիսին՝ նաև իր միակ որդուն։
Դժվար է ասել, թե ի՞նչն է նրա մեջ գերակշռում՝ մարտի դաշտում հաղթանակող առյու՞ծը, թե՞ քնարական վեհությունն ու մեծահոգությունը։ Այս անմեկնելի հաշվեկշռի մեջ ներդաշնակ՝ Պավլիկը զտարյուն Հայ է և իրավատեր Քաղաքացի։
Ուշադի՛ր նայեք Պավլիկի աչքերի մեջ և կտեսնե՛ք Երկիր Նաիրին․․․
Օրհնյալ լինի ծնունդդ, նվիրյալ Սասնա Ծուռ։ Կեցցե՛ այն Հայաստանը, որ գալու է քո սիրով ու սրով»:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02