ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Պեկին այցի ընթացքում Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված առեւտրային համաձայնագրերի գումարը կարող է հասնել 280 մլրդ դոլարի, հայտնում է South China Morning Post պարբերականը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթղթերին ծանոթ աղբյուրներին:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Թրամփի այցի շրջանակում ամերիկյան եւ չինական ընկերություններն արդեն 9 մլրդ դոլար ընդհանուր արժեքով մի շարք համաձայնագրեր են ստորագրել https://news.am/arm/news/419928.html, սակայն պարբերականը նշում է, որ սա իսկապես խոշոր համաձայնագրերի ստորագրման միայն նախաբանն էր:
Եթե պարբերականի աղբյուրների տեղեկությունները հաստատվեն, ապա Թրամփի այցը Չինաստան ամերիկյան եւ չինական բիզնեսի համար կդառնա ամենաարդյունավետ պաշտոնական այցերից մեկը:
Նշվում է, որ ամենախոշոր համաձայնագրերից մեկը կարող է դառնալ չինական խոշոր պետական կորպորացիա China Petroleum and Chemical Corp.-ի եւ Ալյասկայում բնական գազի հանքավայրերի հետազոտության ամերիկյան կողմի միջեւ գործարքը: Ըստ որում՝ չինական նեդրումային հիմնադրամ China Investment Corp.-ը կարող է այս նախագծին ֆինանսական աջակցություն ցույց տալ: Հնարավոր է՝ որպես ներդրող հանդես գա նաեւ Չինաստանի պետական բանկը՝ Bank of China-ն:
Էներգետիկայի ոլորտում եւս մեկ համաձայնագիր կարող է լինել China National Petroleum Corp.-ի եւ Cheniere Energy-ի միջեւ հեղուկ բնական գազի «մատակարարման երկարաժամկետ պայմանագիրը»:
Աղբյուրները միաժամանակ հայտնել են, որ բջջային հեռախոսների չինական խոշոր արտադրողները եւ հավաքող Xiaomi-ն ու Vivo-ն ամերիկյան Qualcomm ընկերության արտադրանքը գնելու համաձայնագիր կստորագրեն, որը բջջային սարքերի համար չիփեր է արտադրում:
Դրանից զատ, նշվում է հինգշաբթի ստորագրման պատրաստվող Boeing օդանավեր գնելու եւ Չինաստան Tesla ավտոմեքենաներ ներմուծելու գործարքների մասին:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02