Նոյեմբերի 14-ին մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստին ընդառաջ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր քննարկելու է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որը ներկայացրել են խորհրդարանի բոլոր խմբակցությունները։
Այս փոփոխություններով առաջարկվում է ևս մեկ անգամ երկարաձգել օրենքի գործունեության ժամկետը՝ թույլ տալով, որ արտերկրում գտնվող Հայաստանի այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, կարողանան Հայաստան վերադառնալ, օրենքով սահմանված գումարը վճարել և քրեական հետապնդումից ազատվել: Նկատենք, որ սահմանված նախորդ ժամկետը 2015 թվականի մայիսին էր:
Այս երկարաձգման առնչությամբ, ՊՆ-ն պնդում է, որ այն պետք է լինի նման վերջին հնարավորությունը, որպեսզի փողով բանակից խուսափելու ճանապարհը փակվի:
Բացի այդ, պաշտպանության նախարարությունն իր հերթին է առաջարկ ներկայացրել՝ բանակից խուսափելու համար սահմանված վճարի չափը զգալիորեն մեծացնել՝ հասցնելով մոտ 9 միլիոն դրամի: Այսինքն՝ ամեն բաց թողնված զորակոչի համար սահամանել 500 հազար դրամ, նախկին 30 հազար դրամի փոխարեն։
Նկատենք, որ զորակոչից խուսափած և 27 տարին լրացած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի ընդունումից հետո մինչ այժմ ութ անգամ կատարվել է փոփոխություն, որը, ըստ հեղինակների, մեծ խթան է եղել հազարավոր երիտասարդների վերադարձը ՀՀ ապահովելու գործում:
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը վերջին անգամ կքննարկի պատգամավորների ներկայացրած նախագիծը: Նկատենք, որ նախորդ անգամ քննարկմանը Հանրապետական խմբակցության առանձին պատգամավորներ դեմ էին ՊՆ-ի կողմից առաջարկվող խիստ մոտեցումներին:
Այսօր պարզ կդառնա՝ կընդգրկվի՞ նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ, թե՞ ոչ։
aysor.am
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02