Ժամանակից առաջ ենք ընկնում՝ փոխզիջումների և լուծումների մասին խոսելով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի արտահայտած այն մտքին, որ արցախյան հակամարտության հարցում ցավոտ լուծում է լինելու և չի կարող առանց փոխզիջումների լինել:
«Իմ խորին համոզմամբ՝ մենք այսօր շատ հեռու ենք այդ փուլից, որովհետև այն, ինչ այսօր ունենք բանակցային գործընթացում, ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հեռու է, այլ նույնիսկ ցանկություն չունի կոնկրետ լուծումների գնալ», - նշեց Ղուլյանը:
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը պետք է շարունակել, բայց չի կարող այնպես լինել, որ միայն մի կողմը պատրաստ լինի զիջումների:
«2016-ի ապրիլից հետո շատ ավելի ճիշտ ենք պակերացնում մեր անվտանգության համակարգերի բոլոր բաղադրիչները: Մենք այսօր այդ պաշարը որևէ բանով չենք կարող թուլացնել», - նկատեց նա:
Ղուլյանը նաև նշեց, որ ժամանակից շուտ է խոսել փոխզիջումների մասին. «Սա խախտում է ներքին հասարակական ամրությունը: Մենք սկսում ենք փնտրել, թե ով է ասել, որ կարելի է զիջել, ով է ասել՝ չի կարելի: Կարծես թե, զիջելն ու չզիջելը կոնկրետ ասվածից է կախված: Վստահ եմ, որ այդ հարցերի պատասխանը մեկ սուբյեկտ ունի՝ Արցախի հանրապետության ժողովուրդը»:
Դիտարկմանը, թե քառօրյա պատերազմից հետո հայկական կողմերը կոշտացրել էին դիրքորոշումները, մինչդեռ ժնևյան հանդիպումը ցույց տվեց, որ դիրորոշումը կրկին թուլացել է, ԱԺ նախագահն ընդգծեց, որ դիրքորոշումները չեն թուլացել ոչ ժնևյան հանդիպումից առաջ, ոչ էլ հետո:
«Եթե մեկ տարի և ավելի բանակցություններ չունենք և նույնիսկ չունենք դրա նախապատրաստում, դա նշանակում է, որ մենք ցանկացած առիթ պետք է օգտագործենք բանակցային գործընթաց գոնե վերսկսելու համար: Իմ կարծիքով, դա տեղի է ունեցել Ժնևի խորհրդատվությունների ընթացքում: Թե ի՞նչ է լինելու հետո, կարծում եմ, բանակցային գործընթացը վերականգնելուն զուգահեռ պետք է ընթանա: Միանշանակ է, որ 2016 թվականից հետո մեր դիրքորոշումը կոշտացել է և որևէ հիմք չկա այն մեղմացնելու», - նշեց նա:
Դիտարկմանը, թե 2018-ից հետո ո՞վ է Արցախի հարցով բանակցությունները վարելու ՀՀ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, թե՞ Սերժ Սարգսյանը և ինչպիսի՞ն է Ստեփանակերտի դիրորոշումն այդ հարցում, Աշոտ Ղուլյանը նշեց, որ իրենք հարգալից են վերաբերվում ՀՀ-ի սուվերեն որշմանը և ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները:
«Ի դեմս ՀՀ գործող նախագահի՝ Արցախի հարցում ունենք լավ պատրաստված մարդու», - ասաց նա:
aysor.am
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03