«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հռոմի Պապի այցից առաջ Հայաստանի սուրբ քաղաքում՝ Էջմիածնում, ուշագրավ միջադեպ է արձանագրվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրենի տեղակալ Արամ Բեյբությանը գինովցած, դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել Էջմիածին-Երեւան երթուղու միկրոավտոբուսի վարորդին եւ ուղեւորներին, հայհոյանքներով եւ սպառնալիքներով պարտադրել այն վարել իր մատնանշած վայրը: Իսկ երբ «Գազել»-ը հասել է Բեյբությանի տան մոտ, նա ուղեւորներին հրահանգել է իջնել ավտոմեքենայից, իսկ ինքն իր մոտ եղած դանակով կոտրել է «Գազել»-ի ապակիները, հայելիները, պատռել անիվներն ու նստարանները: Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ դանակով ուղեւորին սպանել սպառնացող փոխտնօրենին ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստորագրությամբ ազատ են արձակել, ավելին՝ անգամ քրեական գործ չեն հարուցել: Իհարկե, այս երեւույթն այդքան տարօրինակ չէր լինի, եթե Հայաստանի իրավապահները բոլորի հանդեպ այդքան «մարդասեր» եւ ներողամիտ գտնվեին: Հիշեցնենք, որ, օրինակ, Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար Գեւորգ Սաֆարյանն արդեն հինգ ամսից ավել կալանքի տակ է, ոստիկաններին խաղալիք ատրճանակով սպառնալու համար Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման եւ այսպես շարունակ: Եւ երբ մարդիկ ասում են, որ Հայաստանում արդարադատություն չկա, իշխանություններին թվում է, թե ասում են՝ իրավապահ կամ դատավոր չկա: Օրենքները խտրական կիրառելն է հենց արդարադատության բացակայության մասին վկայում: Իսկ ինչո՞ւ է փոխտնօրենը նման բան արել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44