ԱՄՆ-ի օրենսդիրները, ովքեր 2013 թվականին Ադրբեջանի կառավարության գաղտնի ֆինանսավորմամբ Բաքու էին այցելել, կառավարությանն են հանձնել նվեր ստացած նեֆրիտից ականջօղերը, թեյի սպասքը, մետաքսե շարֆերը, գորգերը և այլ նվերներ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիտորդական խումբը հայտարարել է, որ այդ ուղևորությունը հակասում է ամերիկյան օրենքներին, գրում է The Hill-ը:
Ընդհանուր նշանակության ծառայությունների վարչությանը վերադարձված նվերների ցանկն ավելի շատ մանրամասներ է բացահայտում 2013 թվականին Բաքվում համաժողովի մասնակցելու նպատակով իրականացված ուղևորության մասին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի էթիկայի վարչության (OCE) համաձայն՝ ընդհանուր առմամբ համաժողովն այցելել է Կոնգրեսի ներկայիս 9 անդամ և նրանց ուղեկցող անձինք՝ 32 հոգի, որոնցից յուրաքանչյուրը հազարավոր դոլարներ արժողությամբ նվերներ է ստացել: Օրենսդիրներից մի քանիսը Բաքվի համաժողովից հետո նաև մեկնել են Թուրքիա և լրացուցիչ նվերներ ստացել այնտեղ:
Ուղևորության վերաբերյալ վարչության զեկույցը ներկայացվել է Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողովին 2015 թվականի մայիսի 8-ին, բայց այն ձեռք է բերել The Washington Post-ը, որն էլ ավելի ուշ հրապարակել է զեկույցի մանրամասները:
Դիտորդական խումբը հայտնել է, որ Տեխասում գտնվող հասարակական կազմակերպությունները կեղծ հայտարարություններ են լրացրել՝ նշելով, որ իրենք են վճարում ուղևորության համար, երբ իրականում համաժողովը և ուղևորությունները ֆինանսավորել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը՝ 750 հազար դոլար փոխանցելով ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով:
OCE-ն և Էթիկայի հանձնաժողովը պարզել են, որ օրենսդիրները և նրանց օգնականները չէին կարող չիմանալ, թե ինչպես է ֆինանսավորվում ուղևորությունը:
Հանձնաժողովի զեկույցի հրապարակումից մեկ շաբաթ առաջ ուղևորության մեկնած Կոնգրեսի անդամները սկսել են վերադարձնել իրենց ստացած նվերները, գրում է The Hill-ը: Այն դեպքերում, երբ կոնգրեսականն էթիկայի կանոններին չհամապատասխանող նվեր է ստանում, նա պետք է կամ վճարի դրա «շուկայական գինը», կամ վերադարձնի այն իրեն տված մարդուն կամ կառույցին: Նա կարող է նաև նվերը տալ Կոնգրեսի գործակատարին, ով այն այնուհետև հանձնում է Ընդհանուր նշանակության ծառայությունների վարչությանը՝ պահպանության կամ վաճառքի նպատակով:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22