Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող, հացադուլ հայտարարած ուսանողները դադարեցրին հացադուլը:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը ԱԺ շենքի մոտ հայտարարեց, որ իրավիճակ է փոխվել և կոչ արեց հացադուլ հայտարարած իրենց չորս անդամներին դադարեցնել այն և միանալ իրենց։
«Քանի որ այս պահին գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ, քան երեկ էր, կամ այսօր առավոտյան, ես կոչ եմ անում մեր մնացած չորս ընկերներին դադարեցնել հացադուլն ու միանան մեզ, այս պահին մեզ առողջ բանականություն է պետք, ու իրեցն ուղեղներն էլ են պետք, որպեսզի հասկանանք իրավիճակը ոնց ենք հետագայում կառավարելու: Հացադուլը պակաս կարևոր է այս պահին, ավելի կարևոր է այս պահին հասկանալ, թե այս մարդկանց անվտանգությունն ինչպես ենք ապահովում, և ինչ ենք հետագայում անելու»,-հայտարարեց նա՝ հավելելով. «Նրանք մեզ այստեղ են պետք»:
Հացադուլավորներն անմիջապես արձագանքեցին Կոստանյանի այս կոչին, հայտարարեցին հացադուլը դադարեցնելու և ցուցարարներին միանալու մասին։
Նշենք, որ միչ այդ ԱԺ շենքի դիմաց ոստիկանների կողմից ուսանողների նկատմամբ ուժի կիրառման արդյունքում ուսանողների մի մասը ընկել էր գետնին, ստացել մարմնական վնասվածքներ, մի մասի ինքնազգացողությունը վատացել է։
Տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշոց էր սկսվել: Ոստիկանները դասադուլավորներին 5 րոպե ժամանակ էին տվել Բաղրամյան փողոցն ազատելու համար։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը:
11:02
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03