Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը (Institute for Economics and Peace) հրապարակել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս-2017»-ը, որում Հայաստանը 163 երկրների մեջ զբաղեցնում է 75-րդ տեղը՝ ընդգրկվելով երկրների շարքում, որտեղ ահաբեկչության վտանգը մեծ չէ:
Հայաստանում ահաբեկչության վտանգը առավելագույն 10 միավորից գնահատվել է 2,374 միավոր: 2016 թվականին Հայաստանի ահաբեկչության վտանգը գնահատվել է 2,086 միավոր: Նախորդ տարվա հետազոտությունում Հայաստանը զբաղեցրել է 108-րդ հորիզոնականը:
Ինդեքսում այս տարի Վրաստանը զբաղեցրել է 77-րդ տեղը, Ադրբեջանը՝ 95-րդ տեղը, Իրանը՝ 53-րդ տեղը, Թուրքիան՝ 9-րդ տեղը, Ռուսաստանը՝ 33-րդ տեղը:
Ահաբեկչության համար ամենավտանգավոր երկրներն են ճանաչվել Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Սիրիան, Պակիստանը, Եմենը, Սոմալին, Հնդկաստանը, Թուրքիան և Լիբիան:
Համաձայն հրապարակված տվյալների՝ անցած տարի ահաբեկիչների գործողությունների հետևանքով աշխարհի 77 երկրներում զոհվել է 25 հազար 673 մարդ, ինչը 13 տոկոսով քիչ է, քան 2015 թվականին և 22 տոկոսով քիչ, քան 2014 թվականին: Ինչպես նշում է ինստիտուտն իր ամենամյա հետազոտությունում, աշխարհում ահաբեկչությունների զոհերի թիվը կրճատվում է երկրորդ տարին անընդմեջ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրում է ավելի քան 9,1 հազար մարդու մահվան պատասխանատվություն, ինչը 50 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին:
Չնայած դրական միտման պահպանմանը՝ 2016 թվականը դեռևս մնում է զոհերի թվով երրորդ տարին 2000 թվականից ի վեր, երբ ինստիտուտը սկսել է կազմել ինդեքսը: Հետազոտության մեկ այլ բացասական եզրակացությունը այն երկրների թվի աճն է, որտեղ անցած տարի տեղի է ունեցել թեկուզ մեկ ահաբեկչություն:
Ինչպես և անցած տարիներին, հետազոտությունը հաշվի է առնում յուրաքանչյուր երկրում տարվա ընթացքում ահաբեկչությունների, զոհերի և տուժածների թիվը, ինչպես նաև ավերածությունների ծավալը: Ընդհանուր միավորը շնորհվում է վերջին հինգ տարիներին միջին ցուցանիշի հիման վրա:
13:23
13:16
12:33
12:04
11:17
11:02
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03