Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈւ-երը պատրաստվում են լայնածավալ օպերատիվ մարտավարական զորավարժություններ անցկացնել զորքի ինչպես նաեւ զորամիավորումների կառավարման մարմինների մասնակցությամբ, հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը: Հանագամանքների տարօրինակ զուգադիպությամբ, զորավարժությունները անցնելու են հունիսի 19-24-ը ու համընկնելու են Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացման օրերին:
NEWS.am –ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այս հաղորդագրությունը՝ ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը նշեց, որ զորավարժությունների կազմակերպիչները կարող են մի քանի նպատակ հետապնդել: «Մի կողմից դրա նպատակը կարող է լինել սահմանի մոտակայքում մեծաքանակ ուժերի խտացումը: Մյուս կողմից էլ հնարավոր են սադրանքներ, հաշվի առնելով, որ զորավարժությունները անցնելու են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 20-ին ծրագրված հանդիպման նախօրեին եւ այդ օրը: Երրորդ հանգամանքն այն է, որ դա կարող է դիտարկվել որպես բանակցությունների ընթացքի վրա ճնշում գործադրելու փորձ: Բայց ամեն դեպքում դա զուտ ռազմական զորավարժություն չէ»,- ամփոփեց փորձագետը:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, զորավարժություններին մասնակցելու են մոտ 25 հազար զինծառայողներ, ավելի քան 300 միավոր տանկ ու մարտական զրահամեքենա, ավելի քան 100 միավոր հրթիռային ու հրետանային կայանք, մինչեւ 40 միավոր ռազմական ավիացիա ու հակաօդային պաշտպանության ավելի քան 30 համակարգ, ռազմածովային ուժերի նավերի ու հատուկ նշանակության զորամասի միավորումը: Զորավարժությունների անցկացման համար ընտրվել են Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի մոտակայքում, նաեւ Նախիջեւանում եւ Կասպից ծովի ադրբեջանական մասում գտնվող հրաձգարանները:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34