Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի հերքում, որ Հայաստանում սոցիալական խնդիրներ կան, ավելին՝ պնդում է, որ խնդիրները մշտապես իրենց դիտակետում են:
Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս հարցում իր և ընդդիմադիրների մոտեցման տարբերությունը զուտ լուծումների մեջ է: Արամյանը նշեց՝ իրենց մոտեցման հիմքում տնտեսական աճ ապահովելու ճանապարհով խնդիրներին կարգավորում տալն է:
«Մենք չենք կարող մեր ազգաբնակչությանը խոստանալ, որ նվազագույն աշխատավարձը՝ որպես սոցիալական գործիք, բարձրացնում ենք, թոշակները բարձրացնում ենք, բայց ապագա տարիներին չունենանք բարձր տնտեսական աճ, հարկային եկամուտներ ու ներողություն խնդրենք՝ ասելով, որ չենք կարողանում վճարել ձեր աշխատավարձներն ու թոշակները: Որպես ֆինանսիստ՝ ես դեմ եմ, որ սոցիալական բնույթի հարցերը լուծվեն ի հաշիվ պարտքի»,- ասաց նա:
Նախարարը փոխաբերական իմաստով խոսեց՝ նկատելով, որ իրենք կարող են «ձկներին բռնել և բաժանել հասարակությանը», սակայն շեշտեց, թե կառավարության՝ «ձուկ բռնելու» հնարավորությունը սահմանափակ է, իսկ դրան զուգահեռ մարդկանց կարիքներն աճում են: Նրա գնահատմամբ՝ ճիշտ ճանապարհն այն է, որ օժանդակեն մարդկանց այնպես, որ իրենք «իրենց սեփական ձկները բռնեն»:
«Կարծում եմ՝ այն ուղղությունը, որ մենք ընտրել ենք, ճիշտ է, ու սա է սոցիալական խնդիրը լուծելու ճիշտ ճանապարհը: Մենք չպետք է մեր ազգաբնակչությանը սովորեցնենք, որ նրանք պերմանենտ սոցիալապես անապահովներ են, սա հոգեբանական վատ վիճակ էլ է ստեղծում»,- շեշտեց Վարդան Արամյանը:
Անդրադառնալով մարդկանց կյանքի բարելավմանը, վերջինս նկատեց, որ եթե 2018-ին հաջողվի իրագործել կառավարության ծրագրերը, ապա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճ կլինի. «Այսօր արդեն իսկ սպառման աճ ենք արձանագրել, որը փաստում է՝ կարծես թե ճիշտ ուղու վրա ենք։ Սպառումը բնութագրում է, թե ինչպիսին է մարդկանց կենսամակարդակը։ Մարդը սկսում է ավելի շատ սպառել, եթե տվյալ պահին իր մոտ կա եկամուտների աճ և եթե ունի ակնկալիք, դրական սպասումներ ապագայի նկատմամբ», - շարունակեց Վարդան Արամյանը:
Ֆինանսների նախարարի խոսքով, երբ կառավարությունը գնում է կրճատումների ճանապարհով, քննադատություն է արժանանում, սակայն, ըստ նրա, պետք է կրճատել հանրային հատվածում այն աշխատատեղերը, որոնք անարդյունավետ սնվում են բյուջեից։
«Երբ գնում ենք օպտիմալացման, մեզ քննադատում են, որ աշխատատեղեր ենք վերանայում։ Բերեմ Ֆինանսների նախարարության օրինակը, որտեղ մենք ոչ թե վերանայել ենք մարդկանց, այլ աշխատատեղը, թե տվյալ աշխատատեղն ինչ ավելացված արժեք է ստեղծում մարդկության համար և արդյո՞ք ադեկվատ է, որ տվյալ աշխատատեղը սնվի հարկատուներից», -ընդգծեց Վարդան Արամյանը՝ հավելելով, որ խիստ վտանգավոր կլինի ավելացված արժեք չստեղծող աշխատատեղը պահպանել սոցիալական խնդիրներ լուծելու համար։
13:23
13:16
12:33
12:04
11:17
11:02
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03