Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի մասին և հարակից այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական բարեփոխումներով: Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հստակ և համապարփակ կարգավորել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգավիճակը, լիազորությունները, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի կարգավիճակը, ինչպես նաև հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող նորմերը համապատասխանեցնել հասարակական հարաբերությունների զարգացման արդի պայմաններին և դինամիկային:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ առանձին բլոկ է նվիրված մոնիթորինգին, որպեսզի ապահովեն կրթական, մշակութային ու ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը:
Նախագծերով առաջարկվում են նաև հետևյալ հիմնական կարգավորումները. սահմանվել է հանձնաժողովի կազմը, դրա անդամների ընտրության և լիազորությունների դադարման կարգը, անդամներին ներկայացվող պահանջները և հանձնաժողովի լիազորությունները, վերափոխվել է խորհրդի կարգավիճակը, սահմանվել են նաև խորհրդի ադամներին ներկայացվող անհամատեղելիության պահանջները, լիազորությունների շրջանակը և այլն. «Նախատեսել ենք, թե ինչ է նշանակում Հանրային հեռուստատեսության ու ռադիոյի խորհուրդը, իր կարգավիճակը, ըստ որոնց՝ այն ղեկավարող մարմին է ու նրա անդամներին նշանակում է վարչապետը՝ մրցութային կարգով»:
Դավիթ Հարությունյանը նշեց նաև, որ օրենքում տեղ են գտել մի շարք մեխանիզմներ, որոնք նախկինում ևս եղել են:
«Մասնավորապես, թե ինչ ձևով պետք է հեռարձակվեն, ենթադրենք, բռնություն, սարսափ պարունակող հաղորդումները, էրոտիկ բնույթի հաղորդումները և այլն», - ասաց նա:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02