Վարչապետ նշանակվելու պահից տարատեսակ լուրեր են պտտվում օդում, թե իբր Կարեն Կարապետյանը Հայաստանի վարչապետ է նշանակվել Ռուսաստանի կողմից , իբր բարերար Սամվել Կարապետյանն է խնդրել նախագահ Սերժ Սարգսյանին՝ Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ , իբր Կարեն Կարապետյանի հարաբերությունները լարված են Սերժ Սարգսյանի հետ , քանզի նա ցանկանում է դառնալ իշխանական համակարգի միանձնյա լիդերը և այսպիսի բազմաթիվ միֆեր ...
Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերը և հատկապես կադրային նշանակումները կատարվել են բացառապես Հայաստանի ներսից և օտար միջամտություն, նույնիսկ Ռուսաստանից, բացառվում է. ինչպես Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, այդպես էլ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել Սերժ Սարգսյանի ցանկությամբ և ուղիղ ենթարկվում է նախագահին, հետևաբար Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստանի «մարդ»-ը լինելու մասին լուրերը մտացածին են և սին: Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական և անձնական հեղինակության ներուժը այնչափ բարձր է իշխանական համակարգում և դրանից դուրս , որ նախագահի հետ հակասություններ ունեցող կամ սեփական խաղ խաղալու տրամադրվածությամբ որևէ մեկ պաշտոնյա, այդ թվում և Կարեն Կարապետյանը, մեկ րոպե ավել չի կարող պաշտոնավարել , ինչն էլ հերքում է նաև այն միֆը, թե իբր Կարեն Կարապետյանն ինքնուրույն գործիչ է: Անհեթեթ են նաև այն լուրերը , թե իբր բարերար Սամվել Կարապետյանն է խնդրել կամ միջնորդել նախագահին՝ Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ, քանզի Սերժ Սարգսյանը բազմիցս ապացուցել է , որ կադրային նշանակումներում միջնորդություններ չի ընդունում, հատկապես ՝ նման կարևոր պաշտոնների նշանակման հարցում , մյուս կողմից Սամվել Կարապետյանը լինելով վերջին տարիներին մեր պատմության ամենախոշոր բարերարներից մեկն ու ամենախոշոր ներդրողը Հայաստանի տնետեսության մեջ, ապացուցել է երկու բան՝ կանգնած է Հայաստանի կողքին ապաքաղաքական ընկալումներով ՝ նպատակ ունենալով ոչ թե օգնել անձերին այլ՝ պետությանն ու ժողովրդին (մասնավորապես ամենախոշոր գործարքներից մեկը՝ ՀԷՑ-ի սեփականաշնորհումը Սամվել Կարապետյանը կատարել է Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ) , և երկրորդ՝ կանգնած լինելով Հայաստանի կողքին Սամվել Կարապետյանի հարազատներն ու բարեկամներն այլոց պես չեն ձգտում պետական բարձր պաշտոններ զբաղեցնել, իսկ նրա եղբայր Կարեն Կարապետյանն այն եզակի գործիչներից է , ով ժամանակին կամավոր հրաժարվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ ասեկոսեներ կան,որ առնվազն երկու անգամ էլ հրաժարվել է ԱԺ նախագահ դառնալու առաջարկից: Մաքրելով բոլոր միֆերը վարչապետ Կարեն Կարապետյանի անձի շուրջ պտտվող, մնում է եզրակացնել մեկ պարզ տրամաբանություն. Կարեն Կարապետյանը մինչև վերջ չբացատրելով թե ինչու է հրաժարվում Երևանի քաղաքապետի պաշտոնից, հեռացավ Հայաստանից՝ ունենալով դրական վարկանիշ հասարակաության մոտ , ունենալով նաև պրոֆեսիոնալ մենեջերի իմիջ , որոշ կապեր՝ հայկական և ռուսական գործածարար միջավայրերում , ինչու ոչ նաև ՝ ճաշակով և սոլիդ կերպար , ինչու ոչ նաև՝ արցախյան արմատներ, Սերժ Սարգսյանի կողմից հրավիրվել է Հայաստան և նշանակվել վարչապետ: Այսինքն՝ Կարեն Կարապետյանին վարչապետ է նշանակել Սերժ Սարգսյանը , տվել նրան Հայաստանի տնտեսությունը կառավարելու անսահմանափակ լիազորություններ և նրա առջև խնդիր դրել՝ նոր մակարդակի բարձրացնելու Հայաստանի տնտեսությունը, մնացած միֆերը հեքիաթներ են, իսկ թե ովքեր են դրանք հորինում՝ պարզից էլ պարզ է...
Ի դեպ ապագայում Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ թե կնշանակվի առաջին փոխվարչապետ, թե՝ ուղղակի փոխվարչապետ դարձյալ որոշվելու է ոչ թե Ռուսատանում կամ այլ շրջանակներում, այլ՝ որոշումը կայացնելու է ՀՀԿ-ի և, ոչ միայն , քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանը ...
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15