«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ականները երեկ պնդում էին, թե «Ֆլորենսում» տեղի ունեցած քեֆը հերթապահ-պրոտոկոլային էր, բայց ՀՀԿ նախագահը բավականին կարեւոր մեսիջներ է հղել իր կուսակիցներին: Սերժ Սարգսյանի մոտ ՀՀԿ-ն ցուցադրել է, որ «մեկ հոգի՝ մեկ մարմին» է, ու նախագահի, երկրի, պետականության համար բաժակ բարձրացրած Գալուստ Գրիգորիչի հետ եղել է խիստ համերաշխ: Հաջորդ կենացն ասել է Հովիկ Արգամիչը, որի կառավարության ողջ կազմը նույնպես ներկա է եղել «տոնակատարությանը»` «նվիրված» ԱԺ աշխատանքների ավարտին, Ընտրական օրենսգրքի կոնսենսուսին, Հարկային օրենսգրքի առաջին ընթերցմանը:
Բացակայել են միայն դաշնակցական նախարարները: Հովիկ Աբրահամյանը խմել է նաեւ Գալուստ Գրիգորիչի, պատգամավորների, ԱԺ-ի կենացը: Հետո Գրիգորիչը խմել է կառավարության կենացը:
Ամփոփիչ կենացով հանդես է եկել Սերժ Ազատիչը՝ անդրադառնալով 3 խումբ հարցերի. սկսած գործի շարունակություն, միասնականության դրսեւորում պետականության, Արցախի, երկրի անվտանգության հարցերի նկատմամբ։ Ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է լինելու, թե որքանով` հաջող, շատ կամ քիչ, բայց մղելու են, քանզի երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների, գործընթացների առաջ:
Ասել է, որ մարտահրավերները շատ մեծ են, ուստի պետք է կարգի բերվի «հայոց տունը»՝ դրսին, Ադրբեջանին չուրախացնելու եւ ոչ թե ընտրությունների գնալու պատճառով: Ներքաղաքական հարցերից չի խոսել եւ ոչ մի հստակություն չի մտցրել տագնապահար ՀՀԿ-ականների շրջանում` ապագա ընտրությունների եւ իրենց ճակատագրի մասով:
Երկրորդ բլոկում անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք հանդիպմանը. տեղեկացրել է, որ այն լինելու է Վիեննայի հանդիպման շարունակությունն ու պայմանավորվածությունների ֆիքսումը, ասել է` պետք է քննարկվի հետաքննող սարքերի տեղակայման խնդիրը: Ասել է. «Գնդակն Ադրբեջանի դաշտում է», եւ կարեւորն այն է, որ միջազգային հանրությունը հասկացել է, որ ագրեսորն Ադրբեջանն է:
Տեղեկացրել է, որ որեւէ փաստաթուղթ Սանկտ Պետերբուրգում չի ստորագրվելու, բանակցությունները բերվելու են զրոյական վիճակի, որպեսզի հաջորդ անգամ այդ կետից առաջ շարժվեն:
Երրորդ բլոկում Սերժ Սարգսյանը խոսել է Հռոմի պապի այցի մասին, կարեւորել այն ոչ միայն հոգեւոր, այլեւ առաջին հերթին գեոքաղաքական, տարածաշրջանային առումներով` նշելով, որ համայն աշխարհի ուշադրությունն այդ օրերին կենտրոնացած կլինի Հայաստանի վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:48
14:29
14:04
12:19
12:03
12:03
11:47
11:33
11:30
11:22
11:15
11:03
10:49
10:27
10:02
18:36
18:13
18:02
17:52
17:25
16:09 07.08.25
13:03 07.08.25
17:52 07.08.25
11:08 07.08.25
17:09 07.08.25
10:19 07.08.25
16:28 07.08.25
10:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03