«Տարկետում լինելու ա» սկզբունքը դառնում է իրականություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնույթան համակարգող Դավիթ Պետրոսյանը:
«Մենք ունենք երկու խնդիր, մեկը տարկետման իրավունքի տեղերի պահպանումն էր, որը պետք է ապահովեր կրթության անընդհատության սկզբունքը թե բակալավրի, թե մագիստատրուրայի, թե ասպիրանտուրայի ուսանողների համար: Սրա հետ կապված կա արդեն համաձայնություն, որ պարզեցվեն չափանիշները, ինչն էլ իր հերթին ենթադրում է քանակ: «Տարկետում լինելու ա» սկզբունքը դառնում է իրականություն, խնդիրն այն է, թե որքան տեղ կհատկացվի եւ ինչ չափանիշներով սա արդեն կորոշվի»,-ասաց Դավիթ Պետորսյանը:
Երկրորդը, ըստ նրա, այն սկզբունքն է, որը ենթադրում է, որ կրթության անընդհատության սկզբունքի պահպանման պայմաններում բոլորը պետք է ծառայեն սկզբունքը լինի ամբողջական: «Այսինքն ոչ թե գիտությունը բանակ տանեն, այլ բանակը բուհ բերեն, սա հնարավորություն կտա, որ հասարակություն-բանակ կապն ավելի ամրապնդվի: Այսինքն՝ ՄՊատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրի հետ մեկտեղ հետ կլինի նոր ծառայության ձեւ, որը քննարկելու շուրջ համաձայնություն եղա: Սա լուծում է այն խնդիրը, որ պահպանելով կրթության անընդհատության սկզբունքը, չկտրելով գիտական կյանքից, ծառայել զուգահեռ, որով կլուծվի հավասարության սկզբունքը»,-ասաց նախաձեռնության համակարգողը:
Դավիթ Պետորսյանը բացատրեց՝ ինչ նկատի ունի, որ պնդում է՝ տարկետում լինելու է. «Կան մասնագիտություններ, որոնք ուղղակի ունեն տարկետման իրավունքի կարիք: Եթե այն ժամանակ այդ տարկետումները վերացվելու էին, այժմ կառավարության որոշմամբ պետք է որոշակի քանակով տարկետում լինի: Ահա սրանից էլ ելնելով պնդում են, որ տակետում լինելու է: օրինակ Կոնսերվատորիայի ուսանողների դեպքում, բնագիտական եւ հումանիտար որոշ առարկանների դեպքում խնդիր կա, որ հստակեցվի՝ ինչ չափով են տարկետման տեղեր հատկացնելու: Թե որքան եւ որ մասնագիտությունների գծով հայտնի կլինի քննարկումների արդյունքում»:
Ցուցարար ուսանողները մի շարք առաջարկներ ունեն, որոնք գիտնականների հետ կփորձեն հասկանալ՝ որ ոլորտի համար ինչ քանակի տեղեր են հարկավոր եւ կներկայացնեն կառավարություն:
Նշենք, որ ուսանողների եւ իշխանության ներկայացուցիչների կլոր սեղան ձեւաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենա երկու շաբաթ անց:
Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենց ընկերների հետ քննարկումների արդյունքում կորոշեն, այս քննարկումներին զուգահեռ բողոքի ցույցերը շարունակվելու են, թե ոչ:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02