Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող անձանցից 11-ի գործով քննությունը, որը գտնվում Արտուշ Գաբրիելյանի վարույթում:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Վարդգես Գևորգյանի պաշտպան Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Պաշտպանն ասաց, որ Վարդգես Գևորգյանի խափանման միջոցին անդրադառնալիս դատարանը որևէ կերպ մասնակից չի դարձրել պաշտպանական կողմին ինչով անտեսել է նաև խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումն ու կարծիք հայտնելու իրավունքը:
«Փաստորեն կալանավորումը առանց ժամկետի անփոփոխ թողնելը հանգեցրել է անորոշ ժամանակով կալանավորման, հարկ է նշել, որ դատարանի վերը նշված որոշումները չեն համարվում պատճառաբանված:
Նշեմ նաև, որ դատարանը պետք է հարգանք ցուցաբերի անմեղության կանխավարկածի նկատմամբ և պատճառաբանված որոշման մեջ հիմնավորի գրավի կիրառման կողմ և դեմ փաստարկները»,-ասաց պաշտպանը:
Նա կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և նրան կալանքից ազատելու մասին միջնորդություն ներկայացրեց, նշելով.«Կամ եթե, այնուամենայնիվ, դատարանը կալանավորումը կգտնի հիմնավոր, ապա միջնորդում եմ կալանքը փոխարինել գրավով»:
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող կողմն առարկեց.«Դատարանի կողմից բազմաթիվ անգամ հիմնավորվել է կալանավորման և գրավ չկիրառելու հիմքերը: Այդ հիմքերը հիմա էլ կան, խնդրում եմ միջնորդությունը մերժել»:
Նախքան դատարանի խորհրդակցական սենյակ գնալը, ամբաստանյալ Գևորգյանն անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքներից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը և ասաց.«Ինչ վերաբերում է նարկոտիկ կոչեցյալին, ես դրա համար անալիզներ եմ տվել ու իմ վրա ոչ մի հետք չի եղել: Խնդրում եմ այդ մասն անջատել իմ քրեական գործից»:
Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ դատաքննության ընթացքում այդ հարցին կանդրադառնան: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և վերադառնալուց հետո հայտնեց միջնորդությունը մերժելու մասին:
Հիշեցնենք, որ Վարդգես Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 365-րդ հոդվածի 1-ին մասի և 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02