ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որ դեպքում է պետությունը վերադարձնում վարկառուին եկամտահարկը` հիպոթեքային վարկի տոկոսը մարելու նպատակով, ասաց, որ եկամտահարկը որպես տոկոսադրույք փոխանցվում է այն վարկառուին, որը գնում է բնակարան նորակառույց շենքում:
«Բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։ Բացի այդ, վարկառուն և համավարկառուն չպետք է ունենա այլ բնակարան: Եղել են դեպքեր, երբ մարդն ունեցել է մեկ բնակարան, բայց ևս երկուսը գնել է։ Հարց է ծագում՝ եթե մարդն ունի մեկ բնակարան, ևս երկուսը գնում է, ինչո՞ւ պիտի հարկատուների հաշվին նրա եկամտահարկը վերադարձվի»,-ասաց նա և նշեց, որ իրենք փորձում են հարկատուների փողերն ավելի նպատակային օգտագործել։
Վարդան Արամյանը նշեց, որ օրենքի նախագիծը 2018 թվականի հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ։ «Պետք է ասեմ, որ բոլոր այն վարկառուները, որոնք արդեն իսկ ունեն ձեռքբերված բնակարաններ, բնականաբար, օրենքն իրենց վրա հետադարձ ուժ չի ունենա»,-նշեց Ֆինանսների նախարարը։
Վարդան Արամյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև նկատվող գնաճին և նշեց, որ թեև դա իր ոլորտը չէ, սակայն գնաճի վերաբերյալ դատողություն անելիս պետք է նայել միջին գնաճի ցուցանիշը: «Տարվա ընթացքում միջին գնաճը այս տարվա ընթացքում 0,7 տոկոս է, որը բարձր ցուցանիշ չէ: Գնաճի նորմալ բնականոն վիճակը 4 տոկոսն է, որն ունի ակադեմիական հիմնավորում»,-ասաց նա:
Հարցին, թե որպես սպառող առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում նկատո՞ւմ է, նա նշեց, որ, իհարկե, նկատում է, որ մսի և կարագի գները համեմատաբար մի փոքր բարձրացել են, սակայն դրան զուգահեռ նշեց, որ կան ապրանքներ, որոնց գները նվազում են
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02