Իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կապված թանգարաններում առկա լուսանկարելու արգելքի հետ, մասնավորապես նշելով Հայաստանի Պատմության թանգարանի մասին: Թանգարանի ազատ մուտքը ոչ մի արժեք չունի, երբ ձևական արգելում են անգամ ցուցանմուշի տեքստի լուսանկարահանումը՝ այն էլ կրթական նպատակով, կարծում է Նարեկ Վան Աշուղաթոյանը, ով Tert.am-ի հետ զրույցում վերահաստատեց իր մտահոգությունը:
«Թանգարանն ընթացակարգ ունի, որ պետք է վճարես ինչ-որ ֆիքսված գումար, որ նոր թույլատրեն լուսանկարում անել, բայց դա ընդունելի է սովորաբար այն դեպքերում, երբ դու պրոֆեսիոնալ լուսանկարի կարիք ունես, օրինակ, երբ կատալոգ ես տպում, բայց դպրոցականների, աշակերտների համար ցանկալի է, որ դա լինի ազատ, հատկապես երբ լուսանկարումն արվում է կրթական նպատակով»,-ասաց Աշուղաթոյանը:
Նրա խոսքով՝ լուսանկարելու արգելքը տեղին չէ, երբ ուսումնառության գործընթացի համար աշակերտները, ուսանողները կամ Հայաստան այցելած տուրիստները լուսանկարեն ցուցանմուշները, իհարկե չխանգարելով թանգարանի աշխատանքը կամ մյուս այցելուներին:
«Այդ առարկաները, որոնք ցուցադրված են, մեծագույն մասը հեղինակային իրավունքի օբյեկտ չեն, որ այդ մասով խնդիր լինի: Պատկերասրահում ինչ-որ տեղ հասկանալի է, բայց ինչ վերաբերվում է Պատմության թանգարանին, այնտեղ ներկայացված առարկաները արդեն հանրային դոմեյն են, դրա համար զուտ այդ մասով գոնե պետք է թույլ տալ ազատ լուսանկարել»,-ասաց նա:
Աշուղաթոյանի կարծիքով՝ տուրիստներին էլ պետք է թույլ տալ ազատ նկարել, դա նույնիսկ կարվի հօգուտ Հայաստանի ճանաչելիության: Tert.am-ի դիտարկմանը, թե արդյոք իրավաբանն անձամբ դիմել է խնդրով Մշակույթի նախարարությանը, նա պատասխանեց.«Ես նշել եմ նրանց ֆեյսբուքյան գրառման մեջ, ճանաչում եմ անձամբ պատասխանատուներին ու ինչպես հասկանում եմ, այս պահին աշխատանքային սեղանի վրա է այդ հարցը և հուսով եմ արագ արձագանք կլինի: Հարցն այն է, որ ճիշտ կլինի խնդիրը ոչ թե մասնակի լուծվի ,այլ ընդհանուր մի սիստեմ որոշվի, որը կիրառելի կլինի բոլոր թանգարանների համար»,-ասաց Աշուղաթոյանը:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02