Մինչև տարեվերջ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ամբողջությամբ շահագործման կհանձնվեն առաջին 17 բնակելի տները, որտեղ մշտական բնակություն են հաստատելու այն բնակիչները, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և ավելացրել, որ բացի կապիտալ վերանորոգման աշխատանքներից, որոշ առանձնատներում իրականացվել են կցակառուցման աշխատանքներ: Բոլոր տներում առկա են սանհանգույցներ, խոհանոցներ, կահավորված ննջասենյակներ և հյուրասենյակներ:

ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղեկացմամբ՝ շինաշխատանքների հաջորդ փուլով կառուցվելու է ևս 10 տուն, որից 2-ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Բացի բնակելի տներից, այս պահի դրությամբ ավարտին են մոտենում համայնքային բազմաֆունկցիոնալ կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որտեղ ընթանում են ներքին և արտաքին ներկարարական աշխատանքներ:

«Համայնքային կենտրոնի շենքը կունենա համայնքի ղեկավարի աշխատակազմի համար նախատեսված սենյակներ, բուժկետ, երիտասարդների ժամանցի համար խաղասենյակներ: Շենքի հարակից տարածքում կառուցում ենք նաև կաթսայատուն, որը ծառայելու է ոչ միայն համայնքային կենտրոնին, այլև դպրոցին և մանկապարտեզին: Վերակառուցվում է նաև գյուղի հանդիսությունների դահլիճը, որը ավերվել էր հրետակոծության հետևանքով: Շենքի հիմքերն ուժեղացվել են, տանիքի ծածկն իր բոլոր հարդարման աշխատանքներով լրիվությամբ նորացվել է: Ներկայումս այնտեղ ևս շինաշխատանքներն ավարտման փուլում են և հիմնականում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Մինչև տարեվերջ նախատեսում ենք շահագործման հանձնել համայնքային կենտրոնի և հանդիսությունների դահլիճի շենքերը»,-ասել է Կ. Շահրամանյանը և ավելացրել, որ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը շահագործման կհանձնվեն նաև դպրոցի և մանկապարտեզի շենքերը՝ իրենց բոլոր հարմարություններով՝ բարեկարգմամբ, գիշերային լուսավորությամբ և խաղահրապարակներով:

Կ. Շահրամանյանը նշեց, որ Թալիշում կառուցվող հասարակական նշանակության բոլոր շենքներն ապահովված են ապաստարաններով, որը կարող է ծառայել նաև հարևանությամբ գտնվող տների բնակիչների համար:
Բացի պետական միջոցներից, ըստ քաղշին նախարարի, Թալիշի վերակառուցման ծրագրերում ակտիվ մասնակցություն ունի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Հիմնադրամի կողմից հատկացվել է շուրջ 900 մլն դրամ:

Այդ միջոցներով հնարավոր է դարձել գյուղում շինաշխատանքներն ավելի ինտենսիվ դարձնել: Մարդկանց կենսագործունեության համար ստեղծվում են բոլոր անհրաժեշտ պայմանները, գրեթե ամբողջությամբ վերականգնվել են առկա ենթակառուցվածքները, բարեկարգվում են փողոցները, մայթերը, կապահովվի փողոցների գիշերային լուսավորությունը:

11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02