«Սա ամբողջությամբ տեղավորվում է մեր բազմաուղղվածության և հավասարակշռվածության արտաքին քաղաքականության փիլիսոփայության մեջ»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով երեկ Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի մասին:
Նրա խոսքով՝ սա չպետք է մենք քաղաքականացնենք, որովհետև սա միայն քաղաքական խնդիր չէ, սա ավելի շատ տնտեսական բազմաթիվ նոր հեռանկարներ է ստեղծելու, բացելու ՀՀ տնտեսության համար. «Իսկ այն, ինչ լավ է ՀՀ-ի համար, լավ է նաև Արցախի և Սփյուռքի համար: Սա մեր այս եռամիասնության հիմքում է ընկած»:
Հիշեցնենք, որ փաստաթղթում ամրագրված է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցություններին և Արցախի հակամարտության կարգավորումը տեսնում է 3 հիմնական սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:
Դ. Բաբայանը չի գտնում, որ այստեղ լինելու է ինչ-որ նոր մոտեցում. «Չեմ կարծում, որ այս գործընթացն այնպիսի մի ազդեցություն է ունենալու, որ տակնուվրա է անելու ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Հայտարարության մեջ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը, այստեղ սատարում են հայտնում նաև եռանախագահների աշխատանքին, սա նշանակում է, որ ԵՄ-ն չի միջամտելու քաղաքական խնդիրների մեջ, ինչը ճիշտ է, քանի որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և եռանախագահությունը, հետևաբար՝ ցանկացած այլ ձևաչափ պարզապես խանգարելու է և էլ ավելի է բարդացնելու առանց այն էլ շատ բարդ վիճակում գտնվող այդ հակամարտության կարգավորումը: Հետևաբար՝ չեմ կարծում, որ այստեղ լինելու են ինչ-որ նոր արմատական փոփոխություններ, հայամետ կամ ադրբեջանամետ միտումներ:
Ընդհանուր առմամբ, լինելու է հավասարակշռված մոտեցում, ինչը նույնպես գալիս է նրանից, որ հակամարտության կարգավորումը դեռևս ընթանում է, և չի կարող լինել միակողմանի տեսլական, քանի որ սա կնշանակի ինչ-որ պարտադրանք կամ շրջանակ, որը թույլ չի տալիս գտնել բոլորի համար ընդունելի որոշում»:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56