Ամերիկյան Washington Post թերթի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ բազմաթիվ երկրներ աջակցում են Վրաստանին MAP (դաշինքին անդամակցելու գործողությունների պլան) տրամադրելուն։
Թերթի պնդմամբ՝ գոյություն ունի պայմանավորվածություն այն մասին, որ ընդլայնման մասին որոշումը կընդունվի դեկտեմբերին։ Այդ մասին թերթին հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, որի անունը չի հրապարակվել. «Մենք պայմանավորվել ենք, որ ընդլայնման մասին բոլոր որոշումները կընդունվեն դեկտեմբերին, որպեսզի Վարշավայի գագաթնաժողովից առաջ խուսափենք բանավեճերից»։
Նա ընդգծել է, որ վստահ չէ, որ դեկտեմբերին Վրաստանը կստանա MAP։ Թերթը նշում է, որ Վրաստանին աջակցող ՆԱՏՕ-ի երկրներին մտահոգում է այն փաստը, որ ոչ վաղ անցյալում Մոնտենեգրոյին հրավիրել են անդամակցել դաշինքին, որ նրանում շատ ավելի բարձր է կոռուպցիայի մակարդակը՝ համեմատած Վրաստանի հետ, որ նա նվազագույն մասնակցություն է ունեցել ՆԱՏՕ-ի առաքելություններում ու Թբիլիսիից հետ է մնում կառուցվածքային բարեփոխումների տեսանկյունից։
Թերթը հայտարարել է, որ Վրաստանին MAP տրամադրելուն ամենաշատն ընդդիմանում են Գերմանիան ու Ֆրանսիան, որոնք համարում են, որ դա կհրահրի Ռուսաստանին։
Աղբյուրը`1in.am
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34