Երևանի պետական կրկեսում շինարարական աշխատանքները շարունակվում են: Կրկեսի ութհարկանի շենքն արդեն պատրաստ է, առաջիկայում կմեկնարկեն ներքին հարդարման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանն ասաց, որ կրկեսի բացումը նախատեսվում է եկող տարի:
«Մեկ ամիս առաջ մեզ մոտ էր Մոսկվայի Նիկուլինի անվան կրկեսի գլխավոր տեխնոլոգ Վլադիմիր Տարասովը, ով օդային համակարգերի մասնագետ է, և նա մեզ շատ կարևոր խորհուրդներ տվեց անվտանգության ապահովման հետ կապված»,- ասել է Պետրոսյանը:
Նրա խոսքով` կրկեսի բացման մեկնարկային ծրագիրն արդեն նախանշված է: «Ես այս ամբողջ ժամանակահատվածում տարբեր միջոցառումների եմ մասնակցել` կրկեսի բացման ծրագիրը նախապատրաստելու համար: Երևանի նոր կրկեսը լինելու է համաշխարհային չափանիշներին համապատասխան»,- հավելել է Սոս Պետրոսյանը:
Մինչ կրկեսը կառուցման փուլում է, Լեոնիդ Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիայի սաները շարունակում են հյուրախաղերը: «Ամանորին ընդառաջ արդեն երկու ներկայացում ենք նախապատրաստել, որոնք բարեգործական հիմունքներով կցուցադրենք տարբեր մարզերում»,- ասել է Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահը:
2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի կառուցման աշխատանքները: Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: Մինչև 2022 թվականը արդեն կա գրված ծրագիր, հայտնի են այն կրկեսային և շոու ներկայացումները, որոնք հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել: Նոր կրկեսի շենքում նախատեսվում է արագ սննդի կետ, մանկական զվարճանքի կենտրոն: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չէր վերանորոգվել:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02