«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձական բաժնի ղեկավար, բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Խաչատրյանը մեղադրվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեջ:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթ:
Արմեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ում, 2017 թ հունվարի 14-ին, ընդունված Նարինե Գեդեոնյանին պտղի հիպօքսիա հայտնաբերելու և ծննդալուծումը կեսարյան հատման միջոցով կատարելու ցուցումի պայմաններում, տվյալ վիրահատությունը նախապատրաստող բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ` Սոնա Աբելյանին հանձնարարել է մասնակցել մեկ այլ վիրահատության կատարմանը: Բացի դրանից` նշված բուժհիմնարկի մանկաբարձական բաժնում այդ պահին գտնվող հերթապահ մյուս մանկաբարձ- գինեկոլոգին չի հանձնարարել Նարինե Գ.-ի ծննդալուծումը կատարել կեսարյան հատման միջոցով:
Բժիշկ Խաչատրյանը Նարինե Գ.-ի բուժման գործունեությունը չի կազմակերպել, որի հետևանքով Նարինե Գ.-ի իգական սեռի հասուն պտուղը մահացել է, տեղի է ունեցել հղիության ընդհատում` Նարինե Գ.-ի առողջությանը անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:
Բժշկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
Արմեն Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02