Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ եւ ուկրաինական ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան համարում է, որ իր որդուն Կիեւում ապօրինի են բռնել, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:
«Նրա ձերբակալումը միանգամայն ապօրինի է», - վրացական լրատվամիջոցները նրա խոսքերն են մեջբերում, որը նշում է, որ Ուկրաինայի իշխանությունները «դրանով հանդերձ դեռ հավակնություններ ունեն» ժողովրդավար լինելու եւ ձգտում են դեպի Եվրամիություն:
Մեկնաբանելով Սաակաշվիլիի առողջական վիճակը՝ Ալասանիան հայտարարել է, որ շատ բան չգիտի, բայց տեղյակ է, որ նա մրսել է: Նա նաեւ չի բացառել, որ Սաակաշվիլին կարող է թոքերի բորբոքում ունենալ:
Ավելի վաղ, ինչպես գրում են վրացական լրատվամիջոցները, Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը հայտարարել է, որ Կիեւում իր ամուսնու ձերբակալությունը համարում է «քաղաքական մոտիվներով» պայմանավորված:
«Նրան սպառնում էին մեկ տարի առաջ ընդդիմություն դառնալու պահից ի վեր: Չնայած այդ սպառնալիքներին, նա որոշեց Լեհաստանից վերադառնալ Ուկրաինա եւ շարունակել պայքարը», - նախկին նախագահի կնոջն են մեջբերում լրատվամիջոցները: Ռուլոֆսը կարծում է, որ Ուկրաինայի իշխանությունների նպատակը Սաակաշվիլիին լռեցնելն է: «Դա չի լինի: Ուկրաինացիները միջազգային աջակցությամբ անպայման կհաստատեն, որ քաղաքական հակառակորդների նկատմամբ նմանատիպ վերաբերմունքն անթույլատրելի եւ ապօրինի է»,- կարծում է նա:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02