Օրլանդոյում «Փալս» գիշերային ակումբում դաժան սպանությունից հետո Միացյալ Նահանգներում կրկին սրվել է զենքի վաճառքը խստացնելու հարցը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք ոչինչ չենք արել, բացարձակապես ոչինչ: Բավակա՛ն է տեսնենք անմեղ մարդկանց սպանություններ», - նշել է դեմոկրատ սենատոր Քրիս Մըրփին:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները 15 ժամ շարունակ անընդմեջ ելույթներ են ունեցել Սենատում՝ պահանջելով հանրապետական մեծամասնությունից քննարկել զենքի վաճառքը խստացնող օրինագիծը:
«Բավական է, բավական: Անցյալի նման ամեն ինչ այլեւս չի կարող շարունակվել», - նշել է սենատոր Քորի Բուքերը:
Հանրապետականները սակայն, կոչ են անում չկենտրոնանալ զենքի վաճառքի վրա:
«Մեզ անհրաժեշտ է «Դաեշ»-ին ծնկաչոք անելու ռազմավարություն, քանի որ հենց այն է ահաբեկիչներ ծնում», - ընդգծել է հանրապետական սենատոր Ջոն Քորնին:
Վերլուծաբանների խոսքով սակայն, օրենսդիր իշխանության մեծամասնությունը կազմող հանրապետականները դժվար թե խստացնեն զենքի վաճառքը:
«Արդյոք զենք կրելու իրավունքը սահմանափակելով են պայքարում ահաբեկչության դեմ: Ամենեւին՝ ոչ», - նշում է Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը:
Փոլ Ռայանի կարծիքին են նաեւ զենք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները:
«Կարծել, թե զենքի վաճառքի խստացումը կնվազեցնի մահապարտ ջիհադիստների թիվը, նշանակում է ուշադրությունը շեղել իրական խնդրից», - նշել է Հրազենի ազգային ընկերակցության ներկայացուցիչ Քրիս Քոքսը:
Նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է՝ զենքի վաճառքի խստացումը անհրաժեշտ քայլ է՝ մարդկային կյանքեր փրկելու համար:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44