Հայաստանը պատրաստվում է ընդունել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3-րդ գլոբալ ֆորումը: Այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հնչած իր ելույթում:
«Հաջորդ տարվա դեկտեմբերի 9-ին Հիշատակման միջազգային օրն առավել մեծ նշանակություն է ձեռք բերելու, քանի որ այն համընկնելու է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ: Այս առիթով Հայաստանը պատրաստվում է Երևանում հյուրընկալել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3-րդ գլոբալ ֆորումը: Կոնվենցիայի ընդունումից 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից»: Չափազանց կարևոր է կրկնապատկել կանխարգելման օրակարգի ամրպնդմանն ուղղված միջազգային ջանքերը: Այն, ինչին ականատես ենք լինում այսօր, մասնավորապես Մերձավոր Արևելքում, կապված էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունների հետ, բացահայտորեն վկայում է Կոնվենցիայի արդիականությունը, որը հստակ սահմանել է պատժելի գործողությունները, ներառյալ` հանցակցությունը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարի խոսքով, Հայաստանն այն առաջին պետություններից էր, որ բարձրաձայնեց այդ խնդրի մասին` կոչ անելով ամրապնդել կանխարգելման միջազգային մեխանիզմները: Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին և խտրականությանը հակազդելու արդյունվետ միջոցների հետագա զարգացումը եղել է վերջերս ԵԱՀԿ նախագահության ու Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպմամբ և Հայաստանի արտգործնախարարության աջակցությամբ Երևանում կայացած բարձրաստիճան համաժողովի ուշադրության կենտրոնում:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02