Տեմպլի համալսարանի հետազոտողները ճարպերի ցածր պարունակությամբ շոկոլադի արտադրության նոր մեթոդ են մշակել: Դրա համար նրանք օգտագործում են էլեկտրական դաշտը, որը ստեղծում են հեղուկ շոկոլադի հոսքի ուղղությամբ:
Քիչ ճարպեր պարունակող շոկոլադի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ճարպայնության նվազումը հանգեցնում է մածուցիկության եւ գործարանային հոսքագծի խողովակաշարերի խցանման: Գիտնականները որոշել են այդ խոչընդոտը հաղթահարել էլեկտրական դաշտի օգնությամբ, որը կակաոյի կարծր մասնիկներին ստիպում է խմբավորվել կարճ շղթաների, սֆերոիդների եւ այլ հոսուն ձեւերի մեջ: Այդ մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել ճարպերի նվազագույն քանակությունը, որն անհրաժեշտ է հոսքի նորմալ արագության ապահովման համար:
Հալված շոկոլադն իրենից ներկայացնում է կակաոյի, շաքարի, կաթի խառնուրդ, որը գտնվում է կակաոյի հոսուն յուղի մեջ: Այն բնութագրվում է երկու հիմնական պարամետրով. առավելագույն խտությամբ, որի դեպքում կորում է հոսունությունը (maximally random jammed density) եւ մասնիկներին բնորոշ մածուցիկությամբ: Երկրորդ պարամետրը ցույց է տալիս, թե լուծույթի կազմում առկա նյութն ինչ ներդրում ունի ընդհանուր մածուցիկության մեջ:
Փորձարկումները ցույց են տվել, որ մեկ սմ-ի վրա 1600 Վոլտ էլեկտրական դաշտը Mars շոկոլադի մածուցիկությունը նվազեցնում է 43,5 տոկոսով, միաժամանակ զգալիորեն ավելանում է առավելագույն խտությունը: Այդ ամենը թույլ է տալիս 10 տոկոսով նվազեցնել ճարպերի առկայությունը: Նմանատիպ արդյունքներ են ստացվել նաեւ այլ արտադրողների նմուշների համար, ինչը ցույց է տալիս մեթոդի լայն կիրառելիությունը: Գիտնականները հույս ունեն, որ իրենց մեթոդը թույլ կտա ոչ ճարպոտ շոկոլադ արտադրել, որն ավելի համեղ կլինի եւ միաժամանակ ավելի փոքր բացասական ազդեցություն կունենա մարդու սրտանոթային համակարգի վրա:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44