ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) պատվիրակությանը: Քննարկվել ավելի վաղ ՀՀ դատախազությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից բխող համագործակցությանն առնչվող խնդիրներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ղեկավար Գենադի Բարբան ներկայացրել է 2018թ. համար նախատեսված ծրագրերը՝ նշելով, որ դրանք ևս կարող են նպաստել սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ Հայաստանի դատախազության անկախության երաշխիքների ամրապնդման ուղղված բարեփոխումների կենսագործմանը:
Դավիթ Մելքոնյանը վերահաստատել է ՀՀ դատախազության պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու մարդու իրավունքների պաշտպանությանը, դատախազական համակարգի արդյունավետության բարձրացմանը, տարբեր, հատկապես եվրոպական երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ԵԱՀԿ նախաձեռնություններում:
Քննարկման առարկա են դարձել նաև մինչդատական վարույթում անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի երաշխավորման, այդ համատեքստում խափանման միջոց կալանքի ընտրությանն առնչվող խնդիրները: Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությունների հիմնավորվածության ապահովումը ՄԻԵԴ նախադեպային որոշումներով և իրավական դիրքորոշումներով արտահայտվող չափորոշիչներին ավելի համապատասխանեցնելու ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության կատարած ծավալուն աշխատանքը, դրա արդյունքում մշակված և ներկայումս կենսագործվող հանձնարարականները:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև գործակցության կառուցակարգերին և ձևաչափերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02