«Էմպերիկա» հետազոտական ընկերության հիմնադիր տնօրեն Մարիամ Մխիթարյանը ներկայացրեց 2017 թվականի նոյեմբեր ամսին իրականացված Սպառողների ազգային ասոցիացիայի պատվերով իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որի նպատակն է պարզել հասարակությունում ծխախոտի օգտագործման վերաբերյալ առկա դիրքորոշումները և պատկերացումները: Հարցումը իրականացվել է 18 տարեկանից բարձր անձանց շրջանակներում և Հայաստանի բոլոր մարզերում:
«Ընդհանուր առմամբ ծխախոտի օգտագործման փորձ ունեցել է հարցվածների 35,2 տոկոսը, որոնցից 4,9 տոկոսը վերջին հինգը տարիների ընթացքում հրաժարվել է ծխելուց: Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, անհամեմատ ավելի քիչ են ծխում`4%, սակայն ծխախոտ օգտագործելու պարագայում կանայք գրեթե չեն հրաժարվում ծխելուց»,-ասաց նա և նկատեց, որ մարդկանց մոտ տարիների ընթացքում ծխելու նկատմամբ մերժողականություն մեծանում է:
«Երիտասարդ տարիքում ծխելն ավելի տարածված է մոդայիկ է դիտարկվում, իսկ ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ նվազում ծխելու միտումը: Ծխախոտի արտադրանքի միջին վիճակագրական սպառողները հանդիսանում են Երևանի 30-49 տարեկան բարձրագույն կրթության արական սեռի ներկայացուցիչները, որոնց ընտանիքի միջին ամսական եկամուտը տատանվում է 300-400 հազար դրամի շրջանակներում, ունեն հիմնական աշխատանք մասնավոր ոլորտում»,-ասաց նա և նշեց, որ ծխող քաղաքացիների մեծ մասը օրվա ընթացքում մեկ և ավելի տուփ են օգտագործում:
Մարիամ Մխիթարյանը նշեց, որ երիտասարդների շրջանում ծխելու տարածման հարցում կարևոր է շրջապատի ազդեցությունը: Ինչ վերաբերում է ծխախոտի գնի հավանական աճի դեպքում ծխողների վարքագծին, ապա նա ներկայացրեց, թե հարցին, որ եթե ծխախոտի գինը օրինակ` 250 դրամից դառնա 1000 դրամ, ինչպե՞ս կվարվեն, ծխող հարցվածների միայն 22.1 տոկոսն է ասել, որ կկայացնի ծխելուց հրաժարվելու որոշում: Նա նշեց, որ երկրում իրականացվող հակածխախոտային քարոզչության իրականացման տեղեկացվածությունը կազմում է 51,2 տոկոս, որից կեսից ավելին չծխող քաղաքացիներ են:
Ընկերության տնօրենը հայտնեց, որ ըստ ուսումնասիրության` ամենաշատը ծխում են Արագածոտնի և Արարատի մարզի բնակիչները, բայց միևնույնն է, մարզերում ավելի քիչ են ծխում, քան Երևանում, իսկ Երևանում էլ ամենաշատ ծխող քաղաքացիները Նոր Նորք և Դավթաշեն վարչական շրջաններում են:
tert.am
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02