Դեկտեմբերի 13-ին ՀՀ Բավրա սահմանային անցակետում Վրաստանից Հայաստան եկող քաղաքացիներին հարցնում էին, թե կարագ տեղափոխո՞ւմ են, թե՞ ոչ:
Այս առնչությամբ Tert.am-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից, թե արդյոք կարագ ներմուծելը Հայաստան արգելվում է, թե ոչ, և ոչ առևտրային նպատակով որքան կարագ կարող է բերվել Հայաստան:
Tert.am-ի հարցին ի պատասխան ՊԵԿ-ից պատասխանել են, որ կարագի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելված չէ:
«Արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կողմից ներմուծվող կարագի ամբողջ քանակությունը հարկվում է մաքսատուրքով և ԱԱՀ-ով:
Ֆիզիկական անձինք առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել մինչև 30 կգ կարագ: Նշված չափաքանակը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի, որպես անձնական օգտագործման ապրանք ներմուծելու համար «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի հավելված 5-ով սահմանված է 4 եվրոյին համարժեք միասնական վճարի գանձում:
Ոչ անձնական օգտագործման նպատակով կարագի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մինչև 2017թ. ավարտը 10% է, 2018թ.-ին կլինի 11%, իսկ 2019թ.-ին` 13%»,-ասվում է ՊԵԿ-ի պատասխանում:
ՊԵԿ-ից նաև տեղեկացրել են, որ կարագ ներմուծելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը. հայտարարագիրը և Մաքսային միության մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը (հայտարարագրված տվյալները հավաստող փաստաթղթեր), սննդի անվտանգության հավաստագիր:
Սկզբաղբյուրը՝ tert.am
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02