Նախատոնական այս օրերին Հայաստանի վաճառքի կետերում նկատվում է նաև հավկիթի գնի բարձրացում: Tert.am-ի հետ զրույցում մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկի վաճառքի գծով մենեջերը տեղեկացրեց, որ գնի բարձրացումը այդքան մեծ չէ ի տարբերություն նախորդ տարիների և պայմանավորված է ձվի շուկայում առաջացած դեֆիցիտով:
«Մարդկանց կողմից սպառումը ավելանում է այս շրջանում ու դրա հետևանքով որոշակի դեֆիցիտ է առաջանում, բնականաբար գինն էլ բարձրանում է, բայց այդպես կատաստրոֆիկ բարձր չէ: Երկու տարի առաջ խայտառակ գին էր՝ մինչև 100-150 դրամ հասել էր հավկիթը»,- ասաց վաճառքի գծով մենեջեր Հովհաննես Գաբրիելյանը:
Նա տեղեկացրեց, որ միջին չափի ձուն արժե 75 դրամ, որն ամենաէժան տարբերակն է: Կան նաև տուփով վաճառվող հավկիթներ: Օրինակ՝ վեց հատանոց ձվի մեկ տուփն արժե 470 դրամ կամ 430, նայած որ ընկերության արտադրանքն է:
«Եթե մատակարարը գինը թանկացնում է մեզ մոտ էլ է թանկանում, բայց մարժան մնում է նույնը: Այս շրջանում համարյա ամեն տարի այսպես է լինում տեղական արտադրանքի մասով: Կան նաև այսպես կոչված էլիտար հավկիթներ կամ օրգանիկ, որոնք գրեթե երկու անգամ թանկ արժեն»,-ասաց վաճառքի գծով մենեջերը:
Գների բարձրացմամբ պայմանավորված, մենեջերի խոսքով նկատվում է սպառման ծավալների համամասնորեն նվազում, բայց կոնկրետ հավկիթի դեպքում՝ ոչ:
Ամանորի նախաշեմին ձվի պահանջարկը մեծացել է, տեղական արտադրող ընկերություններից մեկի վաճառքի բաժնից Tert.am-ին տեղեկացրին, որ մատակարարումները հասցնում են իրականացնել:
«Տոնական օրերին բնականաբար վաճառքը շատանում է, բայց ոչ մեկն էլ առանց հավկիթ չի մնա, բոլորին էլ կհասնի: Ավելի շատ խուճապ է ժողովրդի մեջ»,-ասաց վաճառքի բաժնի աշխատակից Լուսինե Ղարսլյանը:
Նա նշեց, որ որոշ չափով եղել են հավկիթի անհրաժեշտ քանակով մատակարարման հետ դժվարություններ, բայց ներմուծման հաշվին դա կարգավորվում է, իսկ գների բարձրացում չեն նախատեսում:
«Տոների հետ կապված մեզ մոտ թանկացում չկա: Վաճառքի գները կարող եմ ասել: Օրինակ՝ 01 համարի ձուն՝ 57,58 դրամ է, 02-ը՝ 60,61 դրամ, իսկ 03-ը՝ 65 դրամ»,-ասաց վաճառքի բաժնի աշխատակիցը:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02