«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նոր բունտ է հասունանում Երևանում: Արդեն կարծես թե ավանդույթ է դառնում, որ ամռան ամիսներն անցնում են հանրահավաքյին ակտիվ պայքարի ռեժիմով:
Ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները երկու տարի առաջ դարձյալ ամռանն էին, նախորդ տարի՝ էլեկտրիկ Երևանը դարձավ իրադարձությունների միակ թատերաբեմը:
Հիմա էլ հուլիսը խոստանում է թեժ լինել մեկ այլ սոցիալական թեմայի պայթյունով:
Արդեն հայտարարվել է, որ հուլիսի 1-ից Երևանում կգործի Yandex Taxi-ին, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել:
Yandex Taxi-ն առաջին 2 կիլոմետրի համար կառաջարկի 100 դրամ սակագին, որը տեղական որևէ ընկերություն, անհատ տաքսու վարորդ չի առաջարկում:
Արդեն իսկ շատերն այն կարծիքին են, որ այսօրինակ աշխատաոճով նորաբաց տաքսի սերվիզի սեփականատերերը գրավելու են շուկան, արդյունքում շատերը՝ տաքսու վարորդներից մինչև «դիսպետչերներ», մնալու են գործազուրկ:
Թեման արդեն օրակարգային է հռչակել «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը, որը տարբեր հարցերի մասով որոշակի հաջողություններ պայքարի ճանապարհով գրանցել է:
Հիմա նույն նախաձեռնությունն առայժմ հրապարակային հարթակում հորդորել է ՀՀ իշխանություններին, մասնավորապես Կապի և տրանսպորտի նախարարությանը, լիցենզիա չտրամադրել Yandex Taxi-ին:
«Մենք միանշանակ բազմամարդ և բազմամեքենա երթեր ենք խոստանում, մարդիկ իրենց աշխատանքը պաշտպանելու համար դուրս կգան փողոց»,-արդեն հայտարարել են նախաձեռնության անդամները:
Իրենց հերթին տաքսիների բազմաթիվ վարորդներ արդեն հայտարարել են, որ թույլ չեն տալու Yandex Taxi-ի մուտքը հայկական շուկա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44