ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է քայլեր ձեռնարկել սննդամթերքի արտադրության ոլորտում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ուղղված «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման»՝ HACCP, համակարգն ու դրա ներդրմանանհրաժեշտությունը տնտեսվարողներին ներկայացնելու ուղղությամբ:
Ծառայությունը, Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական կազմակերպության հետ համատեղ, դեկտեմբերի 22-ին կաթնամթերք և մսամթերք արտադրողների համար կազմակերպել էր «Սննդի արտադրության հիգիենա» թեմայով սեմինար: Հրավիրված փորձագետներ՝ ՌԴ «ԻնտերԿոնսալտ» ընկերության տնօրեն Ալեքսեյ Գարշենինն ու ԷՀԵՋ-ի ռուսաստանյան գրասենյակի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Մարկ Շամցյանը սեմինարի մասնակիցներին են ներկայացրել HACCP համակարգի նախագծման ու ներդրման հիմնական սկզբունքերը, ինչպես նաև բոլոր փուլերի ու ընթացակարգերի փաստաթղթավորման, արդեն մշակված համակարգի ստուգման գործընթացի առանձնահատկությունները: Նաև պատասխանել են հարցերին՝ ինչպե՞ս խուսափել հիմնական սխալներից, ինչպե՞ս ապահովել նախնական սանիտարահիգիենիկ պայմանների կատարումը՝ մինչև հիմնական ռիսկերի հայտնաբերումն ու գնահատումը:
Ծառայության տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ Դիանա Միրզոյանը մանրամասնել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի դրույթներից (ТР ТС 021/2011) բխող HACCP համակարգի ու սննդամթերքի արտադրության գործընթացում դրա վրա հիմնված ընթացակարգերի կիրառման պահանջները՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 827-Ն որոշմամբ սննդի շղթայի օպերատորները իրենց արտադրություններում արդեն պետք է այն ներդնեն՝ սահմանված ոլորտներում ու փուլերով. ներդրման ժամկետի ավարտը 2020 թվականի հունվարի 1-ն է:
Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական կազմակերպության տնօրեն Կարինե Գրիգորյանը խոսել է հիգիենիկ նախագծման հիմնական ուղղությունների ու սկզբունքների մասին, ներկայացրել Հիգիենիկ ինժեներիայի և դիզայնի եվրոպական խմբի առաքելությունը և HACCP համակարգի ներդրման հարցում նրանց մոտեցումները՝ ընդգծելով խմբի հետ համագործակցող կազմակերպությունների հաջողությունները: Նա հատկապես շեշտել է, որ համակարգի ներդրումը երաշխավորված հնարավորություն է ոչ միայն անվտանգ ու որակյալ սնունդ արտադրելու, այլև՝ միջազգային շուկայում ճանաչում ձեռք բերելու և կայուն դիրք զբաղեցնելու համար: Սեմինարի մասնակից տնտեսվարողները շեշտել են HACCPհամակարգի մասին այսպիսի միջոցառում-սեմինարների արդյունավետությունը, ստացել պարզաբանումներ իրենց հուզող հարցերի վերաբերյալ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակելու է տարբեր ձևաչափերով տնտեսավարողներին տրամադրել խորհրդատվություն և հնարավոր աջակցություն՝ ռիսկերի կանխարգելմանն ուղղված և ողջ աշխարհում հաջողությամբ կիրառվող այս համակարգի սկզբունքները ներդնելու նպատակով:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02