ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է մարզի 20-ամյա բնակիչը՝ անչափահաս տղա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։
2017թ. դեկտեմբերի 15-ին` ժամը 01:45-ին, Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, անհայտ անձը, գումարով սիրաշահելով և խանութից գնումներ կատարելու պատրվակով, խաբեությամբ իր թոռանը՝ 2010թ. ծնված տղա երեխային, տարել է միջնակարգ դպրոցի բացօթյա զուգարան և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:
Դեպքի առթիվ դեկտեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում։ 7-ամյա երեխան ճանաչվել է տուժող։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1997թ.։ Վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Կատարված քննչական փորձարարության ժամանակ կասկածյալը մատնացույց է արել դեպքի վայրը, նկարագրել երեխայի նկատմամբ կատարած բռնի գործողությունները։
20-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02