Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը իր գործունեության ընթացքում 204 ուսումնական սեմինարներ է անցկացրել ագրարային վարկերի սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ այս սեմինարներին մասնակցել են 5105 գյուղացիներ, որոնցից 4,700-ը ստացել են մասնակցությունը հավաստող վկայականներ: 2017 թ. հիմնադրամը նաեւ անցկացրել է ավելի քան 40 խորհրդատվական կրթական խմբակային սեմինարներ, որոնց մասնակցել են 530 գյուղացիներ: Բացի այդ, հիմնադրամի աջակցությամբ Երեւանում կազմակերպել է 1040 գյուղատնտեսական տոնավաճառ`ավելի քան 12000 գյուղացիների մասնակցությամբ:
«2018 թվականին գյուղացիներին խորհրդատվության տրամադրման հիմնադրամի ծրագրի ճանապարհային քարտեզը ամբողջությամբ կազմված է: Դրա մշակմանը մասնակցել են ոչ միայն վարչական շրջանների ղեկավարներ, այլ նաեւ գյուղացիներ»,–նշեց Գեւորգյանը՝ հավելելով, որ կրթական սեմինարների անցկացման պիլոտային ծրագրի իրականացման համար հիմնադրամը համագործակցում է տարբեր ֆինանսական կառույցների եւ մասնագիտացված հաստատությունների հետ:
Հիմնադրամը նաեւ պետական ծրագրի շրջանակներում իրականացնում է լիզինգային աջակցության մոնիտորինգ, մասնավորապես, 2017 թվականին իրականացվել է գյուղատնտեսական վարկերի նպատակային օգտագործման՝ մասնավորապես, 16 միավոր տեխնիկայի ձեռքբերման համար տրամադրված վարկի մոնիտորինգ: 2018 թվականին նախատեսվում է իրականացնել 240 միավոր գյուղատնտեսական մեքենաների նպատակային օգտագործման մոնիտորինգ:
«2018 թվականին մենք կշարունակենք կրթական խմբակային սեմինարները, որոնք կներառեն առնվազն 750 գյուղացիների, իսկ հաջորդ տարի կմեկնարկի անասնաբուծական կոոպերատիվներին խորհրդատվության տրամադրման ծրագիրը»,–հայտնեց հիմնադրամի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ստեղծման մասին որոշումն ընդունվել էր 2017 թվականի մարտի 9-ի կառավարության նիստում: Հիմնադրամը նպատակաուղղված է լինելու ոլորտի զարգացմանն համար միջոցների կուտակմանը, մրցունակ եւ ժամանակակից գյուղատնտեսության զարգացման աջակցությանը, ինչպես նաեւ դոնորային ծրագրերի համակարգմանը:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02