Երբ կլինեն Նախագահի անձի կոնկրետ թեկնածուներ, կլինի քննարկում, լրատվամիջոցներին կտեղեկանան: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Բազմիցս տարբեր առիթներով ես, ինչպես նաև մեր խմբակցության բազմաթիվ պատգամավորներ, ասել ենք, որ այդ թեմայով քննարկում մեզանում՝ «Ծառուկյան» դաշինքում չկա, և երբ լինի քննարկում, վերաբերմունք, դիրքորոշում կոնկրետ անձեր, առաջադրված թեկնածուների հետ կապված, պաշտոնական տեսակետ կլինի։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր տեսակետն ու որոշումը տարբեր քաղաքական գործընթացների վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ։ «Մինչեւ այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խորհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում»:
Երեկ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցներին հայտնել էր, որ, նախագահի պաշտոնում կներկայացնեն թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն, շատ լուրջ հետք և անուն, նաև բարձր հեղինակություն:
Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքում պարտավո՞ր են հավատալ այս կանխավարկածին, Իվետա Տոնոյանն ասաց. «Մենք պարտավոր ենք առաջնորդվել բացառապես այդ փաստերով»:
Ինչ վերաբերում է «Ելք»–ի նախագահի թեկնածուին, ապա Իվետա Տոնոյանն ասաց, որ հարցը փակված է:
Հիշեցնենք, որ դաշինքի մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխյանը հայտնել էր, որ Նախագահի թեկնածու ընտրելիս, «Ելքն» իրենց համատեղ քննարկման համար չի դիմել:
Ինչ վերաբերում է Ծառուկյան դաշինքից Նախագահի թեկնածուի հնարավորությանը, ապա պատգամավորը մեջբերեց Գագիկ Ծառուկյանի խոսքը, որ ինքնանպատակ առաջադրումներ չեն լինելու:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02