Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Արջերի և գայլերի, աֆրիկյան առյուծների ազատավանդակների կառուցման աշխատանքներն արդեն իսկ ավարտված են:
«Առյուծներն արդեն տեղափոխվել են նորակառույց ազատավանդակ: Քայլուղիներ ու դիտաշտարակ է կառուցվել արջերի ու գայլերի ազատավանդակում, իսկ ձիարշավարանից առյուծների ազատավանդակ տանող քայլուղիներն ընդլայնվել են: Այգում գործում է նաև կարանտինային կենտրոն, որտեղ նախապահվում են նոր ձեռք բերված կենդանիները»,-տեղեկացրին կենդանաբանական այգուց՝ հավելելով, որ այգին առաջիկայում դառնալու է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան՝ բնապահպանական, կրթամշակութային ու տեղական ֆաունայի պահպանման ու վերարտադրման կենտրոն:
Ձմռան սեզոնին կենդանաբանական այգու դռները բաց են այցելուների համար 10։00-ից մինչև 17։00-ն, կենդանիների մեծ մասը ցուցադրվում է, իսկ ջերմասեր կենդանիներն առայժմ բնակվում են իրենց համար նախատեսված ձմեռանոցներում: «Կապիկներն էլ ցուցադրվում են ժամը 12։00-ից 14:00-ն, քանի որ ցրտադիմացկուն չեն: Նրանք նախորդ տարվա այս ժամանակահատվածում առհասարակ դուրս չէին գալիս: Փիղը ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս ազատավանդակի փակ հատվածից ու շրջում, առայժմ չեն ցուցադրվում նաև կատվազգիները»,-տեղեկացրին կենդանաբանական այգուց:
Հունվարի մեկին այգու մուտքն անվճար էր: Այդ օրը այգին ունեցել է տասնյակ այցելուներ` հիմնականում արտասահմանից:
1940-ական թվականներին մայրաքաղաքում հիմնված Կենդանաբանական այգում առաջին անգամ են իրականացվում վերակառուցման լայնածավալ աշխատանքներ:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02