ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել հատուկ կրթահամալիրի 9-րդ դասարանի սանին՝ 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
2018թ. հունվարին հաղորդում է ստացվել առ այն, որ հատուկ կրթահամալիրի 9-րդ դասարանի սանը՝ ծնված 2001թ., բռնություն գործադրելու սպառնալիքով սեքսուալ բնույթի՝ համասեռական գործողություններ է կատարել նույն կրթահամալիրի 4-րդ դասարանի սան, 2007թ. ծնված տղայի նկատմամբ՝ վերջինիս կամքին հակառակ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք անձինք:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2001թ. ծնված պատանին 10-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել կրթահամալիրի ննջասենյակներից մեկում՝ 2017թ. դեկտեմբերի 26-27-ին և 2018թ . հունվարի 13-ին՝ գիշերը: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պատանին արթնացրել է քնած երեխային և, սպառնալով ծեծի ենթարկել նրան, սեռական բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2001թ. ծնված պատանուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երկու դրվագ):
Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02