Խոսրովի անտառի հարակից տարածքում 2017թ. հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու գործը գտնվում է դատական քննության փուլում:
Այս մասին նշեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը:
«Չինաստանի քաղաքացուն «Խոր Վիրապ» վանական համալիրից վերադառնալիս Արարատի մի բնակիչ առաջարկել էր ուղեկցել մինչև Երևան, ապա մեքենան վարել էր այլ ուղղությամբ` մինչև Խոսրովի անտառի հարակից տարածք և այնտեղ նրա նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություն։ Չինացին, նկատելով հեռվից ընթացող այլ ավտոմեքենա, ձերբազատվել է տղամարդու ձեռքերից և կանգնեցրել այն: Ավտոմեքենայի վարորդը բնապահպանական տեսուչն էր, իսկ ուղևորուհին Գերմանիայի քաղաքացի, ումից չինացին անգլերեն օգնություն էր խնդրել: Այնպես է ստացվել, որ տուժողը Չինաստանի քաղաքացի է, իսկ ականատես վկան Գերմանիայի քաղաքացի»,- նշեց Հովհաննիսյանը:
Դատախազի խոսքով` քննությունը կանգնել էր խնդրի առաջ, քանի որ մեկ շաբաթից չինացին, իսկ 12 օրից Գերմանիայի քաղաքացին պետք է մեկնեին Հայաստանից:
«Գործը քննվել էր արտակարգ ռեժիմով` նշանակվել դատաբժշկական, հետքաբանական փորձաքննություններ, ինչպես նաև իրականացվել հարցաքննումներ: Ցուցմունքների, փորձաքննությունների միջոցով հիմնավորվել է տղամարդու հանցավոր արարքը, ընդ որում` անձը իրեն մեղավոր է ճանաչել կատարված հանցագործության համար»,- ասաց Հովհաննիսյանը:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02