Հայաստանում Հռոմի պապին կողջունեն նաեւ Սիրիայից փախստականները: Այս մասին գրում է լեհական Wiadomosci պարբերականը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կայցելի Հովհաննես Պողոս 2-րդ պապի այցից 15 տարի անց, որը Երեւան էր ժամանել քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով:
Հարկավոր է ուշադրություն դարձնել խաղաղության ուղերձին, որով Պապը Կովկաս է մեկնում: Այդ ուղերձն առանձնահատուկ նշանակություն ունի չլուծված ղարաբաղյան հակամարտության համար: Ենթադրվում է, որ Պապը խաղաղության կոչ կանի: Շատ կարեւոր, ցավոտ եւ բարդ հարց է Օսմանյան կայսրությունում 1915-17 թվականներին ավելի քան մեկ միլիոն հայերի կոտորածը, ինչպես նաեւ վեճերն այն մասին, արդյո՞ք դա պետք է Ցեղասպանություն կոչել: Անցյալ տարի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում պատարագի ժամանակ օգտագործեց այդ բառը՝ վկայակոչելով Հովհաննես Պողոս 2-րդին:
Սպասվում է, որ Կաթոլիկ Հովվապետի այցի ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն Հայաստանի քրիստոնեական արմատները: Այն քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է:
Հիշատակի արարողությանը ներկա կլինեն նաեւ այն 400 հայերի ժառանգները, որոնց 1919 թվականին ապաստան են տվել Հռոմի պապի Կաստել Գանդոլֆո նստավայրում, նախ՝ Բենեդիկտոս 15-րդի, այնուհետեւ՝ Պիոս 11-րդի ժամանակ:
Պապը կլինի նաեւ Գյումրիում: Այստեղ քաղաքային հրապարակում նա պատարագ կմատուցի, որին կմասնակցեն նաեւ Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆրանցիսկոս պապը կայցելի նաեւ որբանոց, Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցի, այնուհետեւ հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցի, որտեղ նրան կողջունեն նաեւ Սիրիայից փախստականներ:
Այցի ավարտին Ֆրանցիսկոս պապը կլինի Թուրքիայի հետ սահմանին գտնվող Խոր Վիրապի վանքում՝ Արարատից ոչ հեռու: Սա Հայաստանի ամենահայտնի ուխտավայրերից է: Այնտեղ Հռոմի պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը ճերմակ աղավնիներ բաց կթողնեն:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44