Հայաստանում ընթացիկ տարվա կեսերին հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցները պարտադիր պետք է ունենան սանիտարական անձնագրեր` համապատասխանելով հիգիենայի մի շարք չափանիշների: Մայրաքաղաքում այս ուղղությամբ աշխատանքները կատարվել են գրեթե ամբողջությամբ, մարզերում ապրիլից հաց տեղափոխողների, իսկ հունիս-հուլիսից միս տեղափոխողների համար կգործի պատշաճ տրանսպորտային միջոցով փոխադրում կատարելու պահանջը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրեց սննդամթերք փոխադրող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերին անցնելու գործընթացի մանրամասները:
«Նախկինում բոլորդ էլ ականատես էիք, որ Երևանում և մարզերում կամայական ավտոմեքենաներով հացի տեղափոխում էր իրականացվում, խոսքը մարդատար տրանսպորտային միջոցների մասին է, երբ բանանիարկղերով կամ բեռնախցիկում շարված տեղափոխում էին հացերը: Խնդիրը հասունացել էր մեզ մոտ, այդ իսկ պատճառով առաջնային փուլում մենքընտրեցինք հացամթերքն ու թարմ մսի իրացումը»,-ասաց Վահե Դանիելյանը:
Ներկայում սահմանվել են չափանիշներ, ըստ որի հացի տեղափոխումը պետք է իրականացվի առանձնացված թափք ունեցող տրանսպորտային միջոցով, որը խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ունի: Հացը պետք է լինի պոլիմերային կամ փայտե արկղներում: Միս տեղափոխող մեքենաներում անհրաժեշտ կլինի հատուկ երեսապատում և սառնախցիկի առկայություն: Տրանսպորտային միջոցները պետք է պահվեն մաքուր և նորոգ վիճակում։ Սրանք այն նվազագույն պահանջներն են, որ թելադրվել են ծառայության կողմից:
Վահե Դանիելյանի տեղեկացմամբ` սանիտարական անձնագիրը տրվում է մեկ տարի ժամկետով, անվճար, իսկ մեկ տարվա ընթացքում արդեն ծառայության պետական վերահսկողության գործիքները կկիրառվեն՝ խանութներում և արտադրամասերում շրջայցերի տեսքով: Պաշտոնյան չբացառեց, որ ոչ բարեխիղճ մարդիկ կլինեն, ովքեր չեն հետևի այս պահանջներին: Մանավանդ՝ արդեն ստացել են ահազանգեր, որ որոշ տաքսու վարորդներ շարունակում են հաց առաքել իրենց մեքենաներով: «Մենք այս պահին աշխատում ենք այդ ահազանգերի ուղղությամբ: Քննարկում ենք խանութների հանդեպ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը, որ նրանք զերծ մնան նմանտրանսպորտային միջոցներով նշյալ ապրանքներն ընդունելուց»,-հավելեց ՍԱՊԾ պաշտոնյան:
Մսի տեղափոխման պահանջն ուղղակիորեն կապված է պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու հետ: Առաջիկայում նախատեսվում է նաև ձվի, հրուշակեղենի, խմելու հանքային ջրերի, ոչ ալկոհոլային ըմպելիքների, մրգերից ու բանջարեղենից պատրաստված հյութերի, պաղպաղակի, ձկնամթերքի և սննդամթերքի այլ տեսակների տեղափոխման համար ևս սահմանել անձնագրերով գործելու պահանջ:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02