Արդեն մի քանի օր է տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ կարող է դադարեցվել Երևանի Սարյան պուրակում նկարիչների բացօթյա ցուցահանդես-վաճառքի իրականացումը: Սույն տեղեկատվությունը ճշտելու նպատակով «Առաջին լրատվական»-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանին:
_ Պարոն Առաքելյան, արդեն մի քանի օր է ինչ շրջանառվում է մի տեղեկատվություն, համաձայն որի Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է երկարացնել մայրաքաղաքի Սարյան պուրակի տարածքում գործունեություն իրականացնող ընկերության հետ վարձակալության պայմանագրի ժամկետը: Ինչպես կմեկնաբանեք սույն տեղեկատվությունը:
_ Նախ նշեմ, որ շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր Երևանի քաղաքապետարանը չի երկարացնում ինչ որ հիմնադրամի վարձակալության պայմանագրի ժամկետը, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Սարյան պուրակում որևէ հիմնադրամի տարածք չի տրամադրվել: Իրականությունն այն է, որ Սարյան պուրակում բացօթյա սրճարան կազմակերպելու համար «Կոլորիտ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է 220 քմ տարածք, որի վրա, ի դեպ, տվյալ ՍՊԸ-ի կողմից տեղադրվել են ինքնակամ կառույցներ: Ինչ վերաբերում է վարձակալության պայմանագրի դադարմանը, ապա նշեմ, որ այն դադարել է վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտով պայմանավորված:
_ Պարոն Առաքելյան, նաև ահազանգ է հնչեցվում, որ Սարյան պուրակի տարածքում կարող է դադարեցվել նկարիչների բացօթյա ցուցահանդես-վաճառքի իրականացումը: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:
_ Դա ևս բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ նման բան ուղղակի չկա: Տվյալ տարածքում գործող վերնիսաժը շարունակելու է գործել:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02